Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/386

Այս էջը հաստատված է

Նորագույն զարդեր, փողկապ, ձեռնոց,
Քորոց, նուրբ բեհեզ, շալեր մետաքսի,
Պատմուճան, սալոպ, լոռնետ, հովանոց.
Թաշկինակ բատիստ, մանյակներ ոսկի,

Քողեր մեծարվեստ ասեղնագործած,
Քուռնուս գույնզգույն վերջավորներով
Եվ նոր գլխարկներ ոսկեթել նաշխա1
Եվ բարակահյուս ժապավեններով։
Եվ ամենայն բան, և ամեն լաթեր,
Որով պարապ մարդ կարող էր պճնեք
Եվ որ գեղագետ, և որ նորասեր
Ֆրանսիացու խելքն է ստեղծել։

Լի են բազմությամբ ժողովարաններ,
Թնդում է թատրոն քաղցր երաժիշտով։
Աջ–ձախ թեքելով ճոճում է ոտեր
Դերասանուհին,—և ի՜նչ արվեստով։
Ծափահարությունք ցածից, վերևից.
Խլացնում են մարդուս լըսելիք.
Եվ թատրոնասեր բազկաթոռներից
Ձոնում են առատ սիրո հետ դափնիք։

(«Լևոնի վիշտը», 15)

Կամ՝

Բոգորոդսկ, գիտե՞ս, ո՛վ գեղեցիկ գյուղ
Ակամա գործըս մի կողմ դընելով,
Երգ եմ բերել քեզ. թույլ տուր ինձ մի ճյուղ
Քաղեմ բերյոզից քնարիս ձոնելով.
Նա մյուս անգամ գուցե կըվառվի
Տեսնելով այդ շյուղն։

(«Խորհրդածություն <բանաստեղծի», 237)

Մինչդեռ ռուս բանաստեղծը երգում է.