Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/391

Այս էջը հաստատված է

Ճշմարիտ, ցավում եմ, երբ ամեն անգամ իմ մոտիկ բարեկամները մերժվում են ինձ համար։ Այդ ինձ ավելի է ցավեցնում, քան եթե ես լինեի մերժված։

Անշուշտ Շահազիզը՝ «ինձ սիրող» Շահազիզը, Վեսելովսկու գրքից հետո կափսոսի իր սերը7։ Բայց այս քանի օրս նամակ եմ գրելու8։ Երևի բացատրություններ կունենանք։ Ցտեսություն։ Համբուրում եմ Ձեր ձեռքերը. միշտ Ձեր

Հ. Թումանյան

230. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

1902, <դեկտեմբերի 2>1, Աբասթուման

Օլյա ջան,

Այժմ ճաշից հետո ժամի 5-ն է։ Այս ժամին, այսօր ես պետք է Բորժոմ երկաթուղի լինեի նստած ու դեպի քեզ. այնինչ՝ այժմ հիվանդ նստած նամակ եմ գրում ու սպասում կազդուրվեմ, որ ճանապարհ ընկնեմ. տեսնենք ե՞րբ կլինի այդ օրը։ Երևի ամենաշատը մի շաբաթ կքաշի։ Հակառակի նման հենց գալու ժամանակ և մի 5—6 օրվա ընթացքում անպիտան տաքությունը ամեն բան փչացրեց։

Երբ որ այժմ նայում եմ հայելում ու հիշում, թե ինչպես էի մի շաբաթ առաջ՝ քիչ է մնում ինձ սպանեմ։ Չես կարող երևակայել, թե ինչպես էի լավացել, մանավանդ Վերջին ժամանակներս շատ առատ էի ապրում։ Տեսնողներր զարմանում էին, ասում էին՝ նայելիս մարդու քեֆ է գալիս։ Իմ տանտիրուհին ասում էր-կարծես եղջերու լինեք։ Ճշմարիտ, հայելում նայելիս ես էլ էի սիրահարվում ինձ վրա, և մի քանի օրում անիծած տենդը այսպես արավ։ Այժմ բժիշկը զանազան դեղեր ու հանքային ջրեր է նշանակել ընդունում եմ ու սպասում, որ գոնե այնքան կազդուրվեմ, որ գամ։ Բժիշկը մին կարծում է, թե Բորժոմի հետևանքն է, մին էլ ասում է՝ վերջերս այստեղ սաստիկ խոնավ ու անպիտան