Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/392

Այս էջը հաստատված է

եղանակներ էին, գուցե նրանից լինի։ Խորհուրդ է տալիս, որ գամ Թիֆլիս։ Եվ եթե մի քանի օր ուշանում եմ, գլխավորապես իմ կամքով, որովհետև թույլ եմ։

Ինչևիցե. դարձյալ նամակ գրիր։

Բարևիր բոլորին։ Ուրեմն, կրկին հաշտվեցիք իմ սիմպատիի հետ։ Այստեղ մի Վարյայի տոն կա չորսին2, այնպես որ, ես էլ մի բաց նամակով շնորհավորում եմ սրա հետ դրան-բայց մի՞թե արժե…3

Շուշանը գրել էր ինձ, թե սևերես է քո մոտ, թե այս երկու օրս գնալու եմ տեսնելու և այլն, և այլն. ով գիտի դրա բաները։

Երեկ Համբարձում Թումանյանը եկավ ճաշի հրավիրեց։ Կինն էլ լավացել է, այսինքն վեր է կացել. թույլ է։ Երկուսս էլ, որ հիվանդ-հիվանդ հանդիպեցինք, շատ ծիծաղեցինք։ Գրական երեկո սարքեցինք, մի քիչ զվարճացանք։ Այս իրիկուն էլ մի քանի վաճառական ծանոթներ ապսպրել են, որ գալու են տեսության։

Գալու ժամանակ երևի էլ չեմ մտնիլ Ախալցխա, ուղղակի կգամ։ Ուզում էի փողի չեկը՝ 150 ռուբլու, նամակի հետ ղրկեմ քեզ, բայց ինչ անես, հո չես կարող ստանալ4։

Ափսոս, արդեն շորերս հավաքում, պատրաստվում էի։ Է՜հ, ով գիտի աշխարքի բաները։

Դեռ մի քիչ էլ համբերություն ու մնաս բարով։

Համբույրներով՝ քո Հովհաննես

231. ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶ

Աբասթուման-Մոսկվա

1902 թ., 4/XII, Աբասթուման

Ազնիվ բարեկամ

պ. Ս. Շահազիզ,

Ստացա Ձեր թանկագին նամակն Աբովյան-Նազարյան նպաստի չեկի հետ1։