Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/402

Այս էջը հաստատված է

հավաքված ցույցեր են անում, մեծ զորք են ուղարկել2։

Շատ ուրախ եմ, որ այդպես շրջապատված ես համակրող բարեկամներով, բայց աշխատիր առողջանալ։ Գրում ես՝ թե ժամը 1–ն է գիշերվա, նամակ եմ գրում։ Ավելի լավ է գիշերվա ժամը 1–ին քնած լինես, ցերեկվա 1–ին գրես։ Առողջության գլխավոր պայմաններից մեկն էլ ֆիզիկական հանգիստն է. վաղ քնել և վաղ զարթնելը։ Ես համարյա թե միշտ ժամը 10-ին եմ քնում և 6-ին զարթնում-գնում մի թեթև զբոսանքի ու վերադառնում։

Ասում ես՝ ինչու նամակ չեմ գրում։ Որովհետև կարգին տեղդ չգիտեմ։ Մին գրում ես, թե գնում ենք Շուլավեր, այնտեղից շուտով Դսեղ։ Մին էլ 10–ին եմ նամակ ստանում, թե՝ գնալու ենք։ էլի սպասում եմ, տեսնեմ որտեղից կգա նամակդ, ո՞ւր գրեմ։ Դարձյալ գրում ես, որ դեռ մնում եք. չէի հասկանում, որտեղ գրեմ, որտեղ չէ։ Եվ վերջապես՝ ես քեզանից շատ նամակ եմ գրել։ Ընդհակառակը։ Ես եմ զարմանում, թե ինչպես է, որ շաբաթը մի երկու նամակ չես Գրում, մի՞թե այդքան ծանր բան է, գիտես, որ շարունակ սպասում եմ։ Մանավանդ այս վերջերս, որ նամակ չէի ստանում, մի հիմար երազ էլ տեսա, թե ինչպես երկաթուղով գնալու ժամանակ երեխաներից մինն ընկավ… վերջապես մարդ անհանգստանում է։

Իսկ ինչ վերաբերում է երեխաներին՝ թող շաբաթը մի անգամ ամեն մեկը գրի, ուղարկի իրեն հիշատակարանը. հերթով, ամեն մեկը մի օր։

Ես լավ եմ։ Վահանի գործի մասին նամակներ եմ գրել։ Վահանից էլ երեկ նամակ ստացա։ Այս մի երկու օրր պատասխանը կստանամ—կգրեմ։ Խոստանում են։ Գրել եմ մեծ բժշկին ու կոմանդիրի3։

Երբ որ փողդ հատնելու լինի՝ մի քիչ առաջ ինձ գրի։ Օրիորդ Վարիային ինչ հասցեով ես գրում, ես հասցեն չգիտեմ, գրի։ Ընկերներից մի երկուսից նամակ ստացա։