Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/410

Այս էջը հաստատված է

Այստեղ ընկերս Համբարձումի հայրն է՝ Սիմեոն ծերունին, որի հետ անեկդոտներ ենք պատմում և խոսում արևելյան բանաստեղծությունից, իսկ ընկերուհիս՝ տիկ․ Մելիք–Հայկազյանը, որի առանձին բարեկամությունն եմ վայելում, և առհասարակ շատ ուշադիր է դեպի ինձ։ Օրիորդին էլ այս երկու օրս ենք սպասում Լոնդոնից։

Լիզան ու երեխաները լավ են։ Երեխաները շատ են սպասում Շուշանին։ Շուշանին բարևիր, ասա, որ այստեղ շատերն են սպասում, իսկ իր սիմպատիան՝ Տեկուտիևը, վերջնականապես գնում է Պետերբուրգ։

Լևոնը1 նամակ չի գրում. հո կրկին իր սովորական դղյակը չի գնացել։

Շուշանը եթե ուշանալու է, մի ռուսերեն նամակ շարադրեմ։ Լիզան շատ քիչ է ման գալիս։ Երեխաներին խոստացել եմ սարը տանելու։ Ես գրեթե ամեն օր սարերն եմ բարձրանում։ Հաճախ անձրևներ են գալիս, բայց միշտ շատ լավ է։

Ջերմ բարևներ պ. Հակոբին և K°։ Այս իմ նեմեցը մի քիչ հիշեցնում է պ․ Հակոբին, այսինքն՝ պ. Հակոբն Է մի քիչ սրան հիշեցնում։ Ես էս տեսակ արարած չեմ տեսել։

Համբույրներով՝
Քո Օհանես

250. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Կիսլովասկ

<1903, օգոստոսի 1, Աբասթուման>

Սիրելի Ռուստեմ,

1Այս րոպեին ինձ հասան քո ղրկած գույնզգույն <1 անընթ.>։

Ես լավ եմ, արժանացա բժշկի գովասանքին, թե ինչպես լավ եմ ինձ պահում և մեծ հառաջադիմություն եմ արել։ Խորհուրդ տվավ գնամ Շուլավեր, սեպտեմբերին այնտեղ անց կացնել։ Արգելում է պարապելը քեզ նման։ Ասում եմ