258. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
Ես ապսպրել էի, որ Դսեղ գնալու ժամանակ նանը Շուլավեր գա՝ գուցե ես էլ հետը մի քանի օրով գնամ։ Այժմ եթե դու էլ հետն ես գալու՝ ավելի լավ։ Շանթն ու կինը, եթե գալու լինեն, գրիր առաջուց և խնդրիր. Շուշանին նույնպես խնդրիր, թեև այժմ տեղներս այնքան էլ վայելուչ չի այդ տեսակ բարձր հյուրեր րնդունելու։ Եմ սիմպատիային1 հո չհրավիրեցի՞ր. լա՛վ… ինչու <է> այդքան տխրել, չասա՞վ պատճառը։ Շնորհակալ եմ, որ նրա վարդը ղրկել էիր։ Եթե իմանա, որ իրեն վարդը ղրկել ես ինձ՝ ի՞նչ կասի… Կասի գիժ են սրանք մարդ ու կին։ Բարևիր, որ տեսնես, մորն էլ։ Եվ, առհասարակ, բարևիր ծանոթներիս ու ընկերներիս։
Շանթը երևի այժմ Բաքու է։
Բարևիր Վարդազարյաններին և իշխանուհուն։ Իշխանուհու մոտ գնա։ Երևի եկած կլինի։ Նրան նամակ կգրեմ2։
Այստեղ աղմուկներ չեղան, ինձանից շատերը նեղացան, որովհետև ես արգելեցի3։
Բաղերն սկսել են քաղել։ Ես այս գիշեր, այսինքն լուսադեմին, որս եմ գնալու Լալվար։ Վախթանգն է սարքել ինձ համար։ Մին փոշմանեցի, բայց արդեն ուշ էր, խոսք էի տվել, մարդը Շուլավերից ու մոտիկ տեղերից 15 որսկան էր իմացրել, որ հավաքվեն։
Դեղձ ու խաղող չեմ կարող ուղարկել, տերտերը չի բերում։ Որ չուղարկեմ՝ շուտ կգաս։
Մեր գյուղացիք շատ սկսել են գալ Շուլավեր՝ հաց առնելու։ Այսօր չորսր կան. Մոսոյին մի 15 թաղար ծախու ցորեն ունի-ասեցի տա իրանց։
Մի՞թե Աղայանցին մինչև այժմ չես տեսել։ Ասա՝ մի երկու օրով գա էստեղ։ Շատ բարև արա ինձանից բոլորին։ Ասա՝ մի գիրք ղրկի4: