Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/420

Այս էջը հաստատված է

Հովերն սկսել են։

Կրկին համբուրում եմ, իսկ շարունակությունը հետո…

Քո Հովհաննես

<Հ.Գ.> Նունիկը Մոսոյի կամ տանտիրոջ կնոջ հետ կգա։

259. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1903, սեպտեմբերի 12, 13, Շուլավեր>

Օլյա ջան։ Չեմ հասկանում ինչու համար ես փողպատներ ղրկել. առանց այն էլ այստեղ 5-6 հատ ունիմ։

Ինչպես գրում ես՝ դու չես գալու. այնինչ ես սպասում էի։ Թեև այստեղ արդեն սկսել են անձրևները, այգիներն էլ արդեն քաղում են։ Վարժուհիները եթե եկան և այսպիսի եղանակ եղավ, անշուշտ շատ կզղջան։ Երբ որ գալու լինեն՝ լավ կլինի, որ ինձ տեղեկություն տան, կամ դու գրիր։ Մոսոն չեկավ։ Նանը գալու է, թե՞ չէ։ Մոսոն գուցե դարձյալ գա, հետը կբերի։

Անցյալ օրը, ինչպես գրել էի, Վախթանգն ինձ որս տարավ։ 25 հոգի որսկաններ էր հավաքել։ Ճաշին նշան դրինք ու հրացան էինք արձակում։ Երբ ես վերցրի արձակելու, սկսեցին քչփչտլ, թե ես ինչ հրացան արձակող եմ. և վերջում թե ինչ դուրս եկավ, այգ էլ ուրիշը կպատմի, ես չեմ ուզում պարծենամ։ Իբրև թե արդեն չպարծեցա։

Վարյայի մասին չես գրում, թե ինչ էիք մասլահաթ անում կամ ինչու է այդքան դարդոտել. չլինի, թե հիասթափության է հանդիպել։

Վաղարշակն, իր կինն ու քենին իրիկունը եկան աղմուկով, մի բավական երկար խիար ձեռքներին։ Բավական ձեռքից ձեռք անցավ, վերջում Մոսոն կերավ: