Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/421

Այս էջը հաստատված է

Երեխաների համար այսօր խալաթացու եմ առել, բայց այստեղ գլխարկներ չկան, լավ կլինի իրենց ձմեռվան գլխնարկները ղրկես։

Նոր Կոնոն եկավ. պատմեց, որ քեզ հանդիպել է փողոցում։ Տերտերն ասել է, որ նամակ ունես ղրկելու. երևի փոստով ես ղրկել. վաղն սպասում եմ, որ ստանամ։

Լևոնը Բաքվից եկա՞վ, թե չէ։ Անպիտանն ինչո՞ւ չէր իմացնում, որ գոնե հեռագրով շնորհավորել կարողանայինք պսակը։

Մի մանրամասն նամակ գրիր, տեսնենք՝ ինչ կա, ինչ չկա։

Բարևիր նանին ու տերտերին։ Պինդ-պինդ համբուրում եմ քեզ ու երեխաներին։

Բարևիր ծանոթներին՝ ում կտեսնես։

Քո Օհանես
260. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1903, սեպտեմբերի 14, 15, Շուլավեր>

Օլյա ջան, այնքան խառնիխուռն ես գրել նամակդ, որ չգիտեմ ինչպես պատասխանեմ1։ Ես պատրաստված սպասում էի քեզ. փուստ դուրս եկավ։ Զարմանում եմ, որ նանն էլ չի ուզում մի քանի օրով գա։

Այստեղ եղանակներն անձրևային են։ Դուրսն այսպես է, իսկ ներսը, որ հարցրել ես, թե ինչպես ենք յոլա գնում։ Ի՞նչ հարցնելու բան է, դու արդեն պետք է գիտենաս։ Թեև հանգիստ ու ամենքս մեր քեֆին, բայց զահլես գնում է միշտ անճոռնի ու անտեղի ղալմաղալներ լսելով։ Երեխաներր թողնված ճակատագրին ու Սոլոմանի Մուրադին։ Համլիկին ու Արտիկին ղրկում եմ Արամի հետ։ Ես էլ, շատ հավանական է, որ շատ չմնամ։ Կատարյալ զահլես գնաց. էլ հանգստություն չունեմ կալվածական խնդրից։ Կարծես թե, որ