Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/422

Այս էջը հաստատված է

բանաստեղծ եղանք-պարտավորվեցինք ամեն բանի․ դե վերջապես մին-երկու իմ կարծիքը հայտնեցի, բայց չէ. օձիք չեմ կարողանում ազատել, միշտ խոսք ու զրույց, աղմուկ, և մեջը ոչ մի մսխալ խելք կա, ոչ մի քիչ մարդկային զգացմունք։ Ուր որ դնում եմ խաթեն ինձ հետ է2։

Վարյայի համար ընկույզ էիր ուզել, ուղարկում եմ մի տոպրակով։ Չեն կարողանում բերել, թե ուրիշ բան էլ էի զրկել։ Ես կարծում, էի, թե կբերեիր, բայց որ չես բերել, այլևս չարժե։ Դու ինքդ էլ իսկի վիզիտ չեկար, ուրիշին ի՞նչ ասեմ։ Բարևիր Վարյային ու մորը։

Ուրեմն Լևոնը նոր է գնացել Բաքու։ Ասա-տո՛ անպիտան, մի քանի օրով գայիր էլի։ Թեև մի առանձին լազաթ չէր տեսնելու, բայց հո ինքն ինձ կտեսներ, ես էլ՝ Ջավոյին։ Դրանցից լավ էլ ինչ տեսնելու բան։ Նանի բերած տասն ռուբլին թողեք մնա մինչև իմ գալը կամ տերտերին տվեք, թող տանի управление государст<венных> имуществ[1]. Հարցնի Котович-ին (Владимир Иванович), ասի, որ դսեղցի Թումանյանների усадьб-ի[2] налог-ն[3] է, տա ու կվիտանցիեն[4] առնի։ «Մուրճի» խմբագրության փողոցումն է, մեծ թատրոնի դեմ ու դեմը, Արաֆելովի տների ետևի մասում։ Դժվար թե կարողանամ Սանահին գնար։ Բայց ո՞վ գիտի։

Գրքիս մասին ես հարցնում։ Գիրքս այժմ պատրաստ եմ համարում։ Այն բոլոր բաները, որոնք ծանր էին թվում, անց են կացած, վերջացած են3։ Քեզ4

  1. Պետական ունեցվածքի վարչություն։
  2. Տնամերձ։
  3. Հարկ։
  4. Անդորրագիր։