Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/429

Այս էջը հաստատված է

Բայց չէ՞ որ Դուք այնքան առողջ եք նայում կյանքին և նրա ամեն փոփոխություններին, որ հարկ չկա ձևական բաներ ասելու։

Ընդունեցեք իմ խորասիրտ ցավակցությունը և խնդրում եմ, հայտնեցեք Ձեր վշտալի հորն և ընտանիքին՝ քույրերիդ ու եղբայրներիդ։

Միշտ Ձեր Հ. Թումանյան2
267. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Երևան–Թիֆլիս

<1904, մայիսի 1, Երևան>

Երևան։ Շատ լավ եմ, երկար վաղը կգրեմ։

Мmе Ольге Туманян
Тифлис,
Бебутовекая 50

268. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Երևան-Թիֆլիս

1904, մայիսի 2, Երևան
Սիրելի Օլյա,

Դուրս գալու օրը, գիշերվա ժամը 9֊ին հասանք Սանահին։ Երվանղը չկար, տունն էլ այնքան հեռու էր, որ ես չէի կարող երեխանցը հասցնել տուն և կրկին հասնել գնացքին։ Հանձնեցի մի ընտանիքի և մի պահապանի, ու գնացին։ Էլ չեմ իմանում ինչպես հասան։ Գրել եմ Աշխենին, որ տեղեկություն տա1։

Մեր գյուղի կայարանում տեսա մեր Գրիգորին։ Պատմեց, որ Սոնեն դեռ հիվանդ է։ Ռոստոմը մի քիչ առաջ կայարանում էր եղել ու վերադարձել գյուղը։ Պատմում էր, որ Ռոստոմի գործը շատ է հաջող, որ բոլորը լավ են։ Վերադարձիս պետք է գրեմ՝ նանը գա կայարան, որովհետև գյուղ չեմ բարձրանալու։