Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/431

Այս էջը հաստատված է

Գնացի շուկան՝ բազարը, ուզում էի անպատճառ օրիգինալ մի բան բերել, բայց երևակայիր՝ չգտա։ Մի մագազին կար, ասացին, որ այնտեղ արևելյան նուրբ լավ կտորներ կան. գնացինք, որ ռուբաշկացուն… գնեմ, այն էլ, հակառակի նման, դուրս եկավ, որ տերն ուրիշ տեղ է գնացել, քանի ժամանակ է փակ է։

Եղա Վարսենիկի մոտ (տիկին Գևորգյան), շատ ուրախացանք երկուսս էլ։ Տղան դաշնամուրի վրա նվագեց իմ երգերից ու երգեց, որ ինձ շատ դյուր եկավ։ Զարմանալի խելոք ու լավ աղջիկ է Վարսենիկը. ես զարմացա, թե որքան հառաջադիմել է նա այս քանի տարվա ընթացքում։

Այսօր իրիկնապահ<ին> գնում եմ Էջմիածին։

Հրաշալի եղանակներ են։ Առհասարակ սիրուն է այս երկիրը, բայց բանաստեղծական մասը…

Հենց այստեղ եկան հրավիրում են ճաշի երկու կողմից։ Այստեղ եկեղեցի են հիմնարկում5, հասարակական ճաշ կա, սպասում են, կառք են բերել, չեմ կարող շարունակել։

Բարևներ և համբույրներ ամենքին։

Քո Հովհաննես
269. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Էջմիածին-Թիֆլիս

<1904>, մայիսի 3, Էջմիածին

Երեկ երեկոյան եկա Էջմիածին։ Շատ ուրախ եմ և առողջ։

Mile Нвард Туманян

Тифлис, Бебутовская 50