Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/432

Այս էջը հաստատված է

270. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Էջմիածին-Թիֆլիս

<1904, մայիսի 3>, Էջմիածին

Իսկույն նամակ գրեք Էջմիածին довостребования[1], կստանամ։

Мilе Нвард Туманян

Тифлис Бебутовская 50

271. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ

Էջմիածին-Թիֆլիս

1904 թ., մայիսի 4, Ս. Էջմիածին
«Ս. Էջմիածինը» կարդա ոչ թե Սուրբ Էջմիածին,
այլ սոսկալի Էջմիածին։

Այսպես․ հեռացա Թիֆլիսից, ուր անշուշտ մի լացող կա ինձ համար թե՝ ափսո՜ս, էլ ով պետք է… իմ տետրակներն ուղղի։

Է՜հ, այս էլ մխիթարանք է, միայն թե դարդ անող լինի մարդու ետևից։

Շատ ժամանակ էր չէի անցել այս ճանապարհով, իմ հայրենիքի սիրուն ձորերով։ Այդ ձորերը ինձ համար լիքն են ուրախ ու տխուր հիշատակներով, և ես չգիտեմ դրանցից որն է ավելի թանկ ու սիրելի իմ սրտին։ Բայց, երևակայիր, շատ խոշոր դեպքեր ու հիշատակներ թող արած, ես քեզ մի դատարկ, չնչին բանի մասին եմ գրելու, փոքրիկ բան, որ շատ ազդեց իմ սրտին։ Այդ ձորերում, մի ժայռի, բարձր ժայռի գլխի կենտ ու մենակ մի ծառ կար կանգնած։ Տարիներ առաջ, երբոր ես կարդում էի, մի անգամ, երբ հորս հետ այդ ձորերով Թիֆլիս էինք գալիս, հայրս ասավ. Օհանե՛ս, մի նայի՛ր էն ծառին, կարծես թե օքմին լինի էն ժայռի գլխին

  1. Ցպահանջ։