Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/435

Այս էջը հաստատված է

տանջում է, որ տեսնում եմ ինչպես են վերաբերվում, ընչեր են սպասում, այնինչ մենք…

Նոր հայրիկի մոտ էի2. հիվանդ է։ Վաղը գնում ենք խմբով Արաքսը տեսնելու։ Գրիչս մի քիչ լավ չի գրում։ Բարևներ մայրիկին ու Վանյային և Ձեզ։

Մոռացել եմ նամակիս վերնագիր դնել։

272. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
Թիֆլիս—Նոր Նախիջևան
1904, մայիսի 9, Թիֆլիս
Սիրելի Մինաս,

Նոր լսեցի կնոջդ մահվան բոթը և սաստիկ ցավեց սիրտս1: Սաստիկ ցավեց սիրտս թե նրա համար, որ այդպես Վաղաժամ գերեզման իջավ իր ջահ հլության և ձգտումների հետ, թե քեզ համար, որ այդպիսի ծանր կորուստ ու վիշտ ունեցար։ Մխիթարությունն ու սփոփանքը թողնելով ցավերի այն կարող բժշկին՝ ժամանակին, ես գալիս եմ հայտնելու քեզ, թանկագին բարեկամ, իմ խորասիրտ ցավակցությունը և կրկնելու իմ սերը դեպի քեզ։

Ներիր, որ այսպես ուշ եմ երևում քո վշտի ժամանակ։ Անտեղյակ էի։ Գիտեի, որ գնացել ես արտասահման, բայց էլ չգիտեի՝ ինչ է պատահել, և կարծում էի դեռ չես վերադարձել։ Դրա համար է, որ գիրքս էլ այսպես ուշ եմ ղրկում քեզ2։

Ես նոր եմ վերադարձել Երևանի ու էջմիածնի կողմերից։ Էջմիածնից հեռացա շատ ու շատ տխուր տպավորության տակ։

Քո Հովհ. Թումանյան