273. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Էջմիածին-Շուլավեր
Սիրելի Օլյա,
Ինչպես տեսնում ես՝ ես կենդանի եմ և գտնվում եմ Էջմիածին։ Այսօր առավոտյան օրիորդների խումբը ճանապարհ դրի Զվարթնոց եկեղեցու ավերակները տեսնելու, իսկ ես գնացի հորաքրոջս մոտ։ Երկուսս էլ շատ ուրախացանք։ Սաստիկ մեծ մի ցանկություն ունի, և այն, երևակայիր, քեզ տեսնելն է։ Հրաշալի կին է։ Թեև իմ հորաքույրներս բոլորը լավն էին, բայց սա առանձնապես լավ կին է։ Մի հիշատակ տվավ։ Ուզում էր միրգ դնի հետս՝ չվերցրի։ Դու մի ասիլ անցյալ անգամ միրգ է պատրաստել, որ իմացել է գնացել եմ, տվել է սրան-նրան։
Երեկ Օշական էինք1։ Կաթողիկոսն այստեղ չի։ Օրիորդներին2 ծանոթացրել եմ վարդապետների հետ։ Բայց Մանանդյանը շատ է Վարյայի չորս կողմն անում։ Այս մասին հետո կպատմեմ։ Աստված վերջը բարի անի։ Իսկ ես ինչ պետք է անեմ՝ չգիտեմ…
Վաղը գնում ենք Երևան։ Սաստիկ շոգեր են անում։ Բայց ես հովերն եմ քաշված։
Քեզ շատ բարև են անում ծանոթ թե աշխարհական, թե՛ հոգևորական։ Երեկ գիշեր տպարանի գանձարանը կողոպտել են։ Կասկածն օրիորդների վրա է ընկնում։
Ես լավ եմ աստծու ողորմությամբ և օրիորդների խնամքով։
Օրիորդների մեջը կա և օր. Օքրոյանը՝ Թագոն, շարունակ երկյուղ է հայտնում և անհանգիստ է, թե չլինի թե Համազասպը կամ մի ուրիշ վարդապետ իրեն համբուրի։
Ահա եկան։ Շարունակությունը հետո։