Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/440

Այս էջը հաստատված է

Պ. Հակոբին, Դավթին ու Աքելին բարևներ։ Ինչպես են տանցիք Աբասթումանում։ Սակայն աշխարքում ամեն բան վերջ ունի, այդպես և իմ նամակր։

Համբույրներով՝
Քո Օհանես

Երեքշաբթի4, Շուլավեր

281. ՎԱՐՅԱ ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ

Շուլավեր-Ղարաքիլիսա

<1904, հոգիսի 29, Շուլավեր>
Իմ սիրելի քույր, Վարյա,

Վերջապես տեսար Սևանա լիճն ու վանքր։ Այդ շատ լավ եղավ։ Բայց դու վատ սովորեցիր, հայտնվել վանքերում և կրոնական խաղաղության նվիրված սրտերը վրդովել ու շեդել աստծու ճանապարհից1։ Մի ժամանակ սատանան ուներ այդպիսի սովորություն. գեղեցիկ աղջկա կերպարանքով հայտնվում էր վանքերում, և վանականները թողնում էին իրենց ձեռագիրներն ու փախչում նրանց հետ։ Դո՛ւ գիտես, բայց լավ բան չի:

Դիլիջանից գրած ձեր նամակին պատասխանել եմ Դիլիջան2։

Ես էլ այստեղ, ինչպես ասեմ, մարդիկ կան, որ այսպես կամ այնպես են անում, որ ժամանակն անց կացնեն, իսկ ես այնպես եմ անում, որ ժամանակն ինձ անց կացնի։ Հաճախ ծառերի տակ քեֆեր ենք սարքում, թեև պետք է խոստովանեմ, որ անքնությունն ու գինին շատ են վնասում։ Բայց միևնույն է. հետո շատ կքնենք և կարծեմ այնտեղ գինի էլ չկա։

Երբեմն էլ սարալանջից դիտում եմ երկինքը։ Ա՜խ, ինչ անվերջ հրաշալի բան է երկինքր։ Անցյալ օրը մի վերջալույս տեսա։ Այդպիսի բան էլ երբեք չեմ տեսնիլ երևի։ Հիշո՞ւմ ես, Անի քաղաքից հեռանալու երեկոյի շքեղ վերջալույսը3, որ դիտում