Դու ուզում ես գտնել, թե ես ինչպես եմ հասկանում իմ կոչումը, և դրա պատասխանը որոնում ես «Պոետն ու Մուզայի» հայտնի տողերում1։ Դա գուցե ճիշտ լինի ընդհանուր աոմամբ, բայց շատ էլ որոշ պատասխան չի։ Այդ հարցի պատասխանն է լինելու շատ րնդարձակ չափով «Հազարան բյուլբյուլը»։ Իսկ առայժմ դժվար թե քո գտածից ավելին կարելի լինի գտնել։ Այդ մասին ես խոսք չունիմ ասած։
Գալով идеал-ին, այղ էլ ճիշտ ես նկատել, սակայն այստեղ էլ նույն ընդհանուր բնավորությունն ունի, խիստ որոշ, կոնկրետ ձևով բան չի դուրս եկած։ Այդ այն «անհայտն է», որի մասին գրել եմ նախորդ նամակում2։
Շիլլերի «Անձուկն»3 էլ հաջող ես համեմատել այդ ոտանավորի հետ։ Բայց բանն այն է, և լավը, որ իսկի նրա ազդեցությունը չի եղած, ինչպես և մյուս գտածներդ. համանման զգացմունքների ծնունդներ են «Եթե իրավ է»4 կամ «Կարոտը»5 և «Է՜յ աստղեր, աստղերն» ու «Брожу»-ն6:
Ես այն եմ զարմանում, թե ընչիցն ես դու հանել, թե «Ընկերիս» սազում է, որ մի սիրած կնոջ լինի ասված անպատճառ։
Նույնպես համաձայն չեմ «քույրիկ» բառի մեկնությանդ հետ։ Իբրև թե չէր ասիլ, եթե սիրած լիներ։ Այն ճիշտ է, որ սեռական իմաստը (սիրո) միանգամայն չքանում է այդ «քույրիկի» շնորհիվ, բայց դրանից այն չպետք է եզրակացնել, թե չի սիրում։ «Քույրիկը» դուրս է եկել հոգեկան կարոտի ուժից, և այդ սիրո մեջ առհասարակ հոգին շատ է իշխում։ Սրանով էլ բոլորովին չեմ հերքում մարմնական տարրը։ Գուցե և սիրո առարկայի անհասանելի հեռավորությունից, անհուսությունից է այդ7։
Սակայն ճշմարիտ ես ասում, թե երկուսն էլ մեկ են։
Ես գլխի չընկա, թե ընչի մասին ես ուզում խոսել ու հարցնել, որ ասում ես իրավունք ունի՞ս, թե չէ։ Մյուս նամակումդ իրավունքդ համարիր և հարցրու, տեսնենք այդ ինչ պաղտնիքի մասին է խոսքը։