Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/451

Այս էջը հաստատված է

Ռուստեմին համբուրիր իմ կողմից, տիկնոջը բարևներ:

Մարիա Մարկովնային նամակ գրեցի-չպատասխանեց2։ Երբ տեսնես դու նորա(ն) ինձնից շատ բարև արա։

Բարևներ տանըցոնց, Շուշանին, պ. Հակոբին. համ գրում եմ, համ ծիծաղում.-ամա ի՜նչ բարև անող ես։

Շուլավեր, չգիտեմ որ թվին։

Քո Հովհաննես

286. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1904, օգոստոսի երրորդ տասնօրյակ, Շուլավեր>

Սիրելի Ֆիլիպ

Այդ շատ լավ հանգամանք է և հաջողության առհավատչյա, որ այդքան սիրով ես գրում հոդվածդ։ Ես սպասում եմ, որ նրա մեջ շատ հետաքրքրական դիտողություններ ու դատողությունների եմ հանդիպելու։

Ղրկիր և, եթե իրավունք կտաս, կարծիքս կհայտնեմ։ Այս օրերում կարդում էի Բելինսկու հոդվածները։ Տե՛ր աստվա՛ծ, ինչ զարմանալի նման են ազգերն իրար, ինչքան նման են ազգերի կյանքի որոշ շրջաններն իրար։ Այժմ շատ հետաքրքրական է քո հոդվածն ինձ համար։

Օլյան մի գործի համար գալու է. և եթե հաջողվի, գուցե վաղն ևեթ գա, հանձնիր նրան, կբերի։

Բարև շուրջդ։

Քո Օհանես

287. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1904, օգոստոսի վերջ, Շուլավեր>

Սիրելի Ֆիլիպ

Դու րնդհանուրի մասին ես հարցնում իմ կարծիքր, ես էլ ընդհանուրի մասին կարճ մի կարծիք կհայտնեմ՝ թողնելով