Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/463

Այս էջը հաստատված է

թուրքականն բռնապետությունից, որոնք համաշխարհային պատերազմի ժամանակ դարձան հայ ժողովրդի պատմական հայրենիքի կորսայան պատճառ։ Ցարական հայահալած քաղաքականությունը Կովկասում իր բարձրակետին հասավ 1905—1906 թթ. ազգամիջյան կոտորածների ժամանակ։

Թումանյանի նամականին այդ բոլորի արձագանքն է, դեպքերի, անցուդարձերի անմիջական արտահայտությունը, միաժամանակ՝ նրա բուռն հասարակական կյանքի խոսուն վկան։

Իր ժողովրդին սատար կանգնելու ձգտումը, ստեղծագործ ելու հետ զուգընթաց, նրան շուտով մղեց դեպի Թիֆլիսի առաջադեմ երիտասարդությունը, և նա դարձավ նախ «Երիտասարդ Հայաստան» գաղտնի խմբակի (1889) անդամ, ապա հարեց նաև նույն խմբակի հիմքի վրա ստեղծված հայ հեղափոխակամններ ի դաշնակցությանը (1890), սկսեց աշխատակցել պարբերական մամուլին։ Նա ուներ մտերիմների շրջան, որը մեծ դեր խաղաց բանաստեղծի աոաջին գրքերի հրատարակության և տարածման գործում։

Տարբեր տարիների՝ 170 հասցեատերերի գրած նրա նամակներում ներկայացվում են հայ գրական-հասարակական կանքի այլևայլ բնագավառներ։ Լինելով ազգային հասարակական կյանքի հարցերով շահագրգռված մարդիկ՝ գրողներ, լրագրողներ, հրատարակիչներ, հասարակական գործիչներ, զրասերներ, հոգևորականներ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն, նամակների հասցեատերերը տարբեր դրդապատճառներով Թումանյանին էլ մղել են անդրադառնալու գրական հասարակական բազմազան խնդիրների։

Այսպես, Անուշավան Աբովյանը, որը բանաստեղծի հայրենակիցն էր, պատանեկան տարիների ընկերներից, 1890—1892 թթ. առևտրական գործերի բերումով ապրում էր Կամենեց-Պոդոլսկում։ Չնայած գիտելիքների սահմանափակությանը, օտարության մեջ մեծ հետաքրքրությամբ հետևելով հայրենիքի և Թիֆլիսի հասարակական կյանքին, իր նամակներում առաջադրած (ճիշտ է՝ հաճախ պարզունակ) հարցերով Թումանյանից սպասում էր նոր տեղեկություններ ոչ միայն նրա անձնական կյանքից, այլև Թիֆլիսի հասարակական անցուդարձից, մշակութային նորություններից, որոնց մասնակից, ականատես կամ ականջալոր էր ընկերը։

Ան․ Աբովյանին գրած նամակներից է պարզվում Թումանյանի «Բանաստեղծությունների» առաջին գրքի ստեղծման պատմությունը, որի իրականացման համար հեղինակը կարևոր դեր է հատկացնում հասցեատիրոջը, անկեղծորեն խոստովանելով այդ 1890 թ. հոկտ. 14-ի նամակում. «Դո՛ւ ինձ ներշնչեցիր անվարժ քնարով հրապարակ մտնելու, որից ես այնքան պատկառում էի, բայց որը սիրում էի բոլոր սրտով»,-գրել է բանաստեղծը գիրքը լույս տեսնելու օրերին։