Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/481

Այս էջը հաստատված է

նվիրվածությունը շարունակվում է Օլգայի և Թումանյանի ամուսնությունից հետո էլ ու հարատևում մինչև մահը (չնայած առանձին վեճերին և անախորժություններին, որոնք ծագում էին հատկապես ընտանիքը նյութապես ապահովելու համար բանաստեղծին քահանա ձեռնադրելու նրա ցանկությունից)։

8. ՇՈԻՇԱՆԻԿ ՄԱՃԿԱԼՑԱՆԻՆ

Դսեղ-Թիֆլիս

(էջ 10)

Սեպտեմբերի 16

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1268։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Տե՛ս նախորդ նամակը և № 1 ծանոթագրությունը։

1 8 8 9

4. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Աղստաֆա

(էջ 11)

Հոկտեմբերի 31։

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 19։ Այս և Օլգա Թումանյանին հասցեագրված № 13, 16, 18, 144, 146, 147, 148, 152, 155, 157, 161 նամակները տպագրվել են կրճատումներով՝ ԲԵՀ 1984, № 3, էջ 131-139։

Լրացված և ճշգրտված տպագրվում են առաջին անգամ։

1 8 9 0

5. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 13)

Ապրիլի 18

Նամակը գրված է Թումանյանի ձեռագրով (2 էջ)։ Մյուս ստորագրողները նրա պատանեկության տարիների ընկերներն են։ Վերջինը այն ընկերներից է, որոնք խրախուսեցին ու նախաձեռնեցին Թումանյանի առաջին գրքի հրապարակումը (տե՛ս № 7 նամակի № 3 ծանոթագրությունը)։ Նամակը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 301։

Տպագրվել է ԵԺ V, 11։