Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/486

Այս էջը հաստատված է

6 Պետք է լինի՝ «Թող զմեռեալսն թաղել զմեռեալս իւրեանց…» (Ղուկաս, Թ 60). կամ՝ «Թույլ տուր մեռելոցն թաղել զմեռեալս իւրեանց» (Մատթէոս, Ը 22)։

7 Քրիստոսի խոսքերն են. պետք է լինի՝ «Զոր օրինակ մարմին առանց հոգւոյ մեռեալ է, սոյնպէս և հաւատք առանց գործոց մեռեալն են» (Թուղթ Յակովբայ առաքելոյ, Բ 26)։

8. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Մեժիբոլ

(էջ 18)

Հուլիսի 6

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 268։

Տպագրվել է ԵԺ V, 16—18։

1 Նկատի ունի իր՝ հունիսի 3-ի նամակը, ինչպես երևում է սույն նամակի առաջին տողերից, բանաստեղծը Ան. Աբովյանից բավական ժամանակ նամակ չի ունեցել. ուրեմն, հունիսի 3-ի և հուլիսի 6-ի միջև ընկած ժամանակամիջոցում նա դժվար թե որևէ այլ նամակ գրեր ընկերոջը, դեռ նրանից չստացած։

2 Հիշատակված Աղասին գավառական երկարամյա ուսուցիչ Հովվյանն է։ Սիմեոն Հովվյանին նրա ուղարկած մի նամակում տեղեկություն կա այն մասին, որ 90-ական թթ. նամակագրություն է ունեցել Թումանյանի հետ, բայց հետագայում ոչնչացրել է հաճախադեպ խուզարկությունների պատճառով (ԹԹ, Ն. Թումանյանի ֆ., թղթ. № 29, էջ 28)։

3 «Տիկլան» գրելով, Թումանյանը կատակով հիշեցնում է Տիգրան Նազարյանի լեզվական արատը և այն հոդվածը, որտեղ Տ. Նազարյանին ծաղրելու նպատակով բառերի մեջ ր-ն փոխարինված է լ-ի. օրինակ «Տալաղ» թելթի ոսկեգույն ելեսները…» (ԱՐՁ, 1890, № 12, էջ 12, «Հացկերույթի արձագանքները» թղթակցությունը Գր. Արծրունու հոբելյանի տոնակատարության մասին)։

Աբգար Հովհաննիսյանին ուղղված Նազարյանի պատասխանը տպված է ոչ թե «Նոր դարում», այլ «Մշակում» (1890, № 68, հունիսի 19)։

4 Լուրը իրականությանը չի համապատասխանում։ «Նոր դարը» չի դադարեցվել։

5 Խոսքը վերաբերում է «Բանաստեղծությունների» I հատորի ինքնագրին, որը բանաստեղծը ուղարկել էր Մոսկվա, ընկերոջ՝ սրբագրիչ Է. Ավետիսյանի միջոցով Մկրտիչ Բարխուդարյանի տպարանում հրատարակելու։ Տետրի հետ Թումանյանը Է. Ավետիսյանին ուղարկել է նամակ, գրել է նաև հետո՝ գրքի տպագրության ընթացքում, բայց այդ նամակները անհայտ են. պահպանվում են Ավետիսյանի նամակները՝ գրված 1890 թ.