Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/487

Այս էջը հաստատված է

հուլիս-հոկտեմբեր ամիսներին (ՈւՀ, 4, 261, 265, 266, 273, 275): Այդ նամակների մասին տե՛ս № 17 նամակի № 14 ծանոթագրությունը։

6 Սա առաջին հիշատակությունն է «Անուշի» մասին. ուրեմն՝ պոեմի առաջին տարբերակը հուլիսի սկգբներին արդեն ավարտված էր, բայց տպագրվել է ԲՄ 11, որը լույս տեսավ երկու տարի անց։

9. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս—Կամենեց-Պոդոլսկ

(էջ 21)

Հուլիսի 29

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 269։

Տպագրվել է կրճատումներով ԵԺ V, 18—20։

1 Նկատի ունի հասցեատիրոջ՝ 1890 թ. հուլիսին գրած նամակները (ԳԱԹ, Թֆ, 426—429),

2 Ինչի նման էր ~ (հրեն այ խաչը). տպագրվում է առաջին անգամ։

3 Ան. Աբովյանը հուլիսի 15-ի այդ նամակում հանդիմ անել էր Թումանյանին՝ իր կնոջը և մորը չայցելելու համար։ Թումանյանին վիրավորել էր հատկապես ընկերոջ «իրենք (Աբովյանի կինը և մայրը—խմբ.) գյուղացի են, իսկ դուք քաղաքացի, բալքամ ձեզ հաճը չէ նրանց գալը» խոսքերը։ Հաջորդ՝ օգոստոսի 12-ի նամակում Աբովյանը ներողություն է խնդրում այս խոսքերի համար (ԳԱԹ, Թֆ, № 428, 430)։

4 Շունը սպանողին քաշ տալ կտան — Ղուկաս առաքյալի հետ կապ չունի, առած է (տե՛ս Ա. Ղանալանյան, Առածանի, Երևան, 1960, էջ 198), որն այստեղ ունի պատժելու իմաստ։ Հնարավոր է, որ ժողովրդի մեջ տարածված է եղել նաև առաքյալի անունով:

5 Հրես էս, ա՛յ.—խաչը. նկատի ունի նամակի ինքնագրի երրորդ էջի հինգերորդ տողի վրա դրված աստղանիշը (*)։

6 Վիթխարին Աղայանն է. նույն դիտողությունը, Աղայանից բացի, արել են և Մոսկվայի այն ուսանողները, որոնք Թումանյանի առաջին գրքին ծանոթացել էին տակավին ձեռագիր վիճակում և ընդհանուր առմամբ շատ բարձր գնահատել։ Ինչպես դրական գնահատականի, այնպես էլ թերությունների մասին նա հասուն է դառնում նույն թվի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Բագրատ Թումանյանի՝ Մոսկվայից ուղարկած նամակների միջոցով (ՈւՀ 4, 274—275, 277 — 279, 281 — 282)։ Իսկ ինչ վերաբերում է Թիֆլիսի այն ուսանողներին, որոնք Պռոշյանի նման պոեմը հավանել են առանց վերապահության, պարզ չէ, թե ովքեր են։ Հետագայում պոեմը վերանայելիս Թումանյանը հատկապես անդրադարձել է Սաքոյի հոգեբանությանը