Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/489

Այս էջը հաստատված է

«նորահայտ էջեր Թումանյանի ժառանգությունից» հոդվածում (ՆԴ, 1887, № 121, 132 — 134, 136, 137, նաև՝ ԳԹ, 1963, № 23, Հայկ. ԽՍՀ ԳԱ Տեղեկադիր (հաս. գիտ.), 1963, № 12)։ Սույն հրապարակումից դուրս է մնացել ևս երեք անեկդոտ լույս տեսած երկու տարի անց, «Մեր կյանքից» ընդհանուր վերնագրով. «Թուրքաքամակ դսեղցի Ուհանես աղեն…», «Մի ագռավակեր կուրթանցի գնում է Դսեղ…», «Մեկ լոռըցի հուլիսի տոթ օրին…» (ՍՀ, 5, 584)։

Թումանյանի գրի առած ու հրապարակած և «Ծիծաղի տոպրակ» ժողովածուի որոշ անեկդոտների (էջ 77, 81, 83, 85, 87, 88, 90, 100) համեմատությունը պարզում է, որ դպիր Շահազիզյանը իսկապես արտագրել է «Նոր դարի» անեկդոտները, տեղ-տեղ լեզվական-շարահյուսական աննշան փոփոխություններ կատարելով:

5 Նկատի ունի «Այստեղ ահա ինչ են ասում…» սկզբնատողով ոտանավոր-նամակը։ Բանաստեղծը նույնը խոստանում է և սեպտեմբերի 27—28-ի նամակում, ըստ երևույթին, նա իր խոստումը չի կատարել, ոտանավոր-նամակը հասցեատիրոջը չի ուղարկել։ Այն առաջին անգամ հրապարակել է Ա. Ինճիկյանը (ՈւՀ 1, 291—297)։

6 Նկատի ունի «Արև և Լուսին» ավանդությունը։

7 Մեջբերված տողը Մ. Պեշիկթաշլյանի՝ իտալերենից թարգմանած «Երգ» բանաստեղծությունից է. տրվում է ամբողջ քառատողը.

Մնասցես բարյավ, սեր իմ, սեր,
Հրավեր մարտին որոտաց՝
Թե չեմ քաջաց ես ընկեր,
Չըկա բաժին ինձ փառաց:

(Մատենագրությունք, Մ. Պեշիկթաշլյան, Կ. Պոլիս, 1870)։

8 Ակնարկում է իր և Ան. Աբովյանի ընտանեկան վեճը, այդ մասին տե՛ս նախորդ նամակի առաջին անգամ հրապարակվող հատվածը։

9 Այդ նամակը անհայտ է։

10 Նկատի ունի «Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն…» սկզբնատողով բանաստեղծոլթյունը (ՍՀ 1, 64)։

11. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս-Մոսկվա

(էջ 27)

Սեպտեմբերի 18—19

Պահպանվում է սևագիր ինքնագիրը (1 էջ)՝ ԳԱԹ, Թֆ, № 311։ Գրված է կոնսիստորական ծննդյան վկայականի թերթիկի հաջորդ մաքուր