Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/490

Այս էջը հաստատված է

էջի վրա։ Նամակն անթվակիր է. առաջին տպագրության ժամանակ ենթադրելով, որ գրված է «Բանաստեղծությունների» 11 գրքի հրատարակության միջոցին, գրության թվականը թյուրիմացաբար որոշվել է 1892։ Հիմք ընդունելով նախ Մ. Բարխուդարյանի՝ Թումանյանին ուղղած 1890 թ. սեպտեմբերի 13-ի նամակը (որով տպարանատերը հայտնում է բանաստեղծությունների ձեռագիրը վերաքննիչից հետ ստանալու և տպագրությունը սկսած լինելու մասին, խնդրում է տպաբանական սկզբնական ծախսերի համար ուղարկել 60—75 ռուբլի) և ապա բանաստեղծի՝ կնոջը ուղղած նույն թվականի սեպտեմբերի 19-ի նամակը «50 ռուբլի ուղարկեցի» և «գրեցի, որ 600 հատ գիրք ուղարկեն» խոսքերը, սույն նամակի գրության ժամանակը ճշտվում է 1890, սեպտեմբերի 18—19։ Հաշվի է առնվում, որ Մոսկվայից նամակը տեղ էր հասնում 5 օրում, հնարավոր է նաև, որ 19-ին ցերեկը գրել է Բարխուդարյանին (ծննդյան վկայականի թերթի վրա, կոնսիստորիայում) և փողի հետ ուղարկել Մոսկվա, իսկ ուշ երեկոյան՝ կնոջը (տե՛ս հաջորդ նամակը)։

Տպագրվել է ԵԺ V, 69։

12. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Շուլավեր

(էջ 28)

Սեպտեմբերի 19

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 21։

Այս և Օ. Թումանյանին հասցեագրված հաջորդ նամակների Շուլավեր ուղարկված լինելը որոշվում է վերջինիս՝ բանաստեղծին գրած 1890 թ. սեպտեմբերի 25-ի նամակով (ԹԹ, ՄՄ, 1269)։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Խոսքը վերաբերում է Մկրտիչ Բարխուդարյանին ուղղած նախորդ նամակին։

2 Արամ Առաքելյանի միջնորդությամբ Ալեքսանղրապոլում «Բանաստեղծությունների» I գրքին բաժանորդագրվել էր Գևորգ Միքայելյանը, որին և հանձնարարված էր հեղինակին ուղարկել և՛ բաժանորդաթերթը, և՛ դրամը (տե՛ս Ա. Առաքելյանի՝ բանաստեղծին 1890 թ. հոկտ. 3-4-ը գրած նամակը, ԳԱԹ, Թֆ, № 516. ժամանակը որոշված է ըստ Թոմանյանի հոկտ. 7-ի նամակի)։

3 Հավանաբար, խոսքը վերաբերում է շուլավերի ուսուցիչ Սմբատ Շահազիզյանին. «թերթն ինձ ուղարկիր» նշանակում է՝ «գրքի բաժանորդաթերթը ուղարկիր»։

4 Մուշիկը Մուշեղն է, բանաստեղծի ավագ որդին։