13. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՑԱՆԻՆ
Թիֆլիս — Շուլավեր
(էջ 29)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 22:
1 Օ. Թումանյանից բանաստեղծի ստացած պահպանվող ամենահին նամակը գրված է 1890 թ. սեպտեմբերի 25-ին Շուլավերից: Հիշյալ նամակը, որ տակավին չի գտնվել, պետք է գրված լիներ սեպտեմբերի, թերևս, 17-19-ին:
2 Խոսքը վերաբերում է բանաստեղծությունների I հատորին, որը Մոսկվայում տպագրության ընթացքի մեջ էր։
3 Տե՛ս № 12 նամակի № 3 ծանոթագրությունը։
14. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս-Մոսկվա
(էջ 31)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 310։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Նկատի ունի Մ. Բարխուդարյանի՝ սեպտեմբերի 21-ի հեռագիրը, որով վերջինս հայտնել էր, թե լույս ընծայելու համար գրաքննության թույլտվությունը ստանալուն պես կզբաղվի գրքերի առաքման գործով։
15. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՑԱՆԻՆ
Թիֆլիս — Շուլավեր
(էջ 31)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, 18, 20։
Անթվակիր է. ժամանակը որոշվում է Օլգա Թումանյանի՝ սեպտեմբերի 25-ի նամակով։ Գրանցվել է տարբեր համարների տակ որպես երկու առանձին նամակ, պատճառը երկու զույգ թղթերի չափսերի և ինքնագրի տարբերությունն է (երկրորդ զույգը գրված է ավելի բարակ գրչածայրով)։ Այնինչ, բովանդակությունից որոշակի է, որ նամակի երկու զույգ թղթերը միասին պատասխան են Օլգա Թումանյանի գրած նույն սեպտեմբերի 25-ի նամակի (ԹԹ, ՄՄ, № 1269)։ Ինքնագրի առաջին զույգը չի ավարտվում. 4-րդ էջի վերջում փակագծում գրված է՝ «շարունակությունը մյուս թերթում» և ապա՝ երկրորդ զույգի առաջին էջը չունի այդ օրերի նամակներին հատուկ