Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/496

Այս էջը հաստատված է

նա արդեն հարում էր հնչակյան կուսակցությանը (այդ մասին մանրամասնությունները տե՛ս Ա. Ինճիկյան, 368—369 և շարունակությունը)։

Ի՞նչ սպանության մասին է խոսքը, որ Թումանյանը իր այդ նամակում ժխտում է. կարելի է միայն ենթադրություն անել՝ առայժմ բավարար չափով նյութ չունենալու պատճառով։ 1890 թ. ընկերության որոշմամբ Հովսեփ Արղությանը գաղտնի անցնում է Արևմտյան Հայաստան՝ գործելու. թերևս սպանված լինելու սխալ լուրը կապվում է նրա այդ մեկնումի հետ։

18.ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Շուլավեր

(էջ 41)

Հոկտեմբերի 7

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 24։

1 Օլգա Թումանյանի նամակը, որը գրված պետք է լինի հոկտեմբերի 6-ին (՞), առայժմ անհայտ է։

2 Այս և հաջորդ ակնարկները վերաբերում են կնոջ հարազատների դժգոհությանը՝ Թումանյանի կայուն աշխատավարձ չունենալու, բանաստեղծ լինելու պատճառով:

3 «Լինե՞լ, թե՞ չլինել) մենախոսության մեջ Համլետը երկու անգամ տարբեր ձևով է արտասանում այս խոսքերը «— Մեռնել, քնել ոչինչ ավելի» և ապա՝ «Մեռնել-քնել-քնե՞լ» (Համլետ, Ողբերգության, հինգ արարվածով, հեղինակություն Վիլիամ Շեքսպիրի, թարգմ. Սենեքերիմ Արծրունու, 1889, Թիֆլիս, III արարված, առաջին տեսարան, էջ 59)։ Համլետի «Լինե՞լ, թե՞ չլինել», խոսքերը հիշվում են նաև № 41 և № 72 նամակներում։

4 Պահպանվում են հոկտեմբերի 3-4-ին գրված Արամ Առաքելյանի (ԳԱԹ, Թֆ, № 516. այստեղ այդ անթվակիր նամակը թյուրիմացաբար համարվում է նոյեմբերի 16-ի նամակի չորրորդ էջ), Բագրատ Թումանյանի՝ հոկտեմբերի 1-ի (ԳԱԹ, Թֆ, № 643), Դավիթ Շալամյանի՝ հոկտեմբերի 1-ի, Սիմեոն Ղլտճյանի՝ հոկտեմբերի 1-ի (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 381 (11) նամակները։