Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/499

Այս էջը հաստատված է

20. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս–Կամենեց-Պոդոլսկ

(էջ 48)

Նոյեմբերի 1

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 272։

Տպագրվել է Եժ V, 30։

1 Նկատի ունի Ան. Աբովյանի՝ հոկտեմբերի 15-ի և 24-ի նամակները (ԳԱԹ, Թֆ, № 433, 434):

2 «Հավատո վեմը» այն քարն է, որը գրվում է եկեղեցու սեղանի հիմքում. հատուկ արարողությամբ օծվում է և ընդունվում որպես «հավատո նշանակ» (խորհրդանիշ)։

3 Պետք է լինի՝ «…և վէմն էր ինքն Քրիստոս». Աստվածաշնչից է (Առ Կորնթացիս, Առաջին թուղթ Ժ, 5)։

4 Վարդանանց պատերազմի ժամանակ կատարված բացօթյա մկրտության և հաղորդության աղբյուրը Կիրակոս Գանձակեցին է (տե՛ս Կիրակոս վարդապետի Գանձակեցտյ Համառոտ պատմութիւն ի սրբոյն Գրիգորէ ցաւուրս իւր լուսաբանեալ, Վենետիկ, 1865, էջ 82)։

5 Պետք է լինի՝ «Առեք, կերայք այս է մարմին իմ» (Մատթէոս, գլուխ ԻԶ, 26)։

6 Մեջբերումը կատարված է Շնորհալու շարականից, պետք է լինի՝ «Հաւատամք զսուրբ հոգին Աստուած՝ անեղ, անժամանակ, ոչ ծնեալ, այլ բղխեալ ի հօրէ. էակից հօր և փառակից որդւոյ (Ժամագիրք Հայաստանեաց ս. եկեղեցւոյ արարեալ սրբոյ թարգմանչացն մերոյ Սահակա Ա Մեսրոպա և երանելի հայրապետացն մերոյ Գիւտոյ և Յովհաննու Մանդակունայ և սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ, յԵրուսաղեմ, 1866, էջ 1)։

7 Պակասը հետագայում լրացրել է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը իր «Հայոց եկեղեցին և իր պատմությունը, վարդապետությունը, վարչությունը, բարեկարգությունը, արարողությունը, գրականությունը ու ներկա կացությունը» աշխատությամբ, որը հեղինակը գրել և հրատարակել է նախ ֆրանսերեն, ապա հայերեն (Կոստանդնուպոլիս, 1911) և այնուհետև՝ «Ազգապատումով» («Հայ ուղղափառ եկեղեցվո անցքերը սկզբեն մինչև մեր օրերը հարակից ազգային պարագաներով պատմված», Կոստանդնուպոլիս, 1912)։

8 Նկատի ունի Մ. Բարխուդարյանի հոկտեմբերի 25-ի նամակը (ՈւՀ 4, 281)։

9 Խոսքը վերաբերում է այն դասախոսությանը, որ պետք է կարդար իրավաբան Միք. Աստվածատրյանը Մոսկվայի հայ ուսանողության գրական ընկերության հավաքույթում (տե՛ս Բ. Թումանյանի՝ Մոսկվայից գրած