Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/502

Այս էջը հաստատված է

23. ԱՐՍԵՆ1 ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Վաղարշապատ

(էջ 56)

Դեկտեմբերի 25

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 375։ Անստորագիր է. հնարավոր է, որ նամակի վերջին էջը չի պահպանվել։

Տպագրվել է ԵԺ V, 37—38։

1 Արսեն-Սիմեոն Ղլտճյանի հոգևոր անունն է (տե՛ս № 45 նամակի № 1 ծանոթագրությունը)։

2 Նկատի ունի Մանուկ Աբեղյանի գրախոսականը Վարսամ ստորագրությամբ։ Այստեղ գնահատված էր երիտասարդ բանաստեղծի ստեղծագործության ինչպես բովանդակության ժողովրդայնությունը, այնպես էլ ձևը, հատկապես էպիկական ատաղձը (վիպականությունը)։ Պոեմներից առանձնապես գնահատված էին «Լոռեցի Սաքոն», «Մեհրին», «Ալեքը». «Մեր վիպերգական բանաստեղծության մեջ,-գրում է Վարսամը, —այդ երեք քերթվածները չունեն իրենց նմանը թե՛ կենդանությամբ, թե՛ զգացմունքների բնականությամբ և թե՛ գրավիչ, սահուն և, որ գլխավորն է, կանոնավոր, գեղեցիկ լեզվով…» (ՆԴ, 1890, № 196, 197, դեկտեմբերի 11, 12)։

3 «Մուրճի» 1890 թ. № 1-ում տպագրվում է Լ. Մանվելյանի՝ «Թումանյանի ստեղծագործությունը» հոդվածը (տե՛ս № 26 նամակի № 6 ծանոթագրությունը)։

4 «Աղբյուրում» տպագրվել է միայն հայտարարություն գիրքը ստանալու մասին (1890, № 12, էջ 492)։ Չի իրականացել նաև Ա. Եզեկյանի մտադրությունը։

1 8 9 1

24. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս—Կամենեց-Պոդոլսկ

(էջ 58)

Հունվարի 1, 5

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 274։

Առաջին էջի վերևի լուսանցքում շրջանակի մեջ փակցված է հեղինակի բանաստեղծությունների II հատորի ձեռագիր տետրի գունավոր փոքրաչափ նմանօրինակը։

Տպագրվել է ԵԺV, 39-40։