Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/504

Այս էջը հաստատված է

2 Շտապում եմ~ուրիշ բանից խոսեանք պարբերությունը տպագրվում է առաջին անգամ։

3 Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերությունը ստեղծվել է 1880 թ.՝ սկզբում կոչվելով «Հայերեն գրքերի հրատարակության Թիֆլիսի ընկերություն»։ Ունեցել է գործունեության երկու շրջան, առաջինը տևել է մինչև 1900 թ., երբ փակվել է Կովկասի կառավարչապետ Գոլիցինի հրամանով։ Ընկերության նախագահ են եղել Աբ. Հովհաննիսյանը, Փիլ. Վարդանյանը, Ալ. Քալանթարը։ Երկրորդ շրջանը սկսվել է 1910 թվականից (տե՛ս նամակ № 40, № 2, նամակ № 134, № 3 ծանոթագրությունները)։

4 Նկատի ունի՝ Հովհանու Դարդելի, Ժամանակագրություն հայոց, 1891, Պետերբուրգ։

5 Տե՛ս նախորդ նամակը։ Պահպանվում է նաև Թումանյանի՝ Մ. Բարխուդարյանից ստացած նամակը (գրված փետրվարի 8-ին), որով հայտնվում է գրքի տպագրության ծախսերի չվճարված գումարը Ան. Աբովյանից ստանալու մասին (ՈԻՀ 4, 296)։

6 Լ. Մանվելյանը իր այս գրախոսականը գրել էր ի պատասխան Խաչ. Մալումյանի միտումնավոր հոդվածի (ՄՇ, 1890, № 138) և քննադատությունից ընդհանրապես պահանջում էր անաչառ, ուղղամիտ գնահատություն. «Թվի՛ր, որքան կամենաս, նորա (Թումանյանի—խմբ.) պակասությունները, բայց պետք է խոսես և նորա արժանավորությունների մասին», գրում էր նա։ «Մուրճի» նույն համարում տպագրված է և Լ. Մանվելյանի «Նոր բանաստեղծներին» վերնագրով ոտանավորը, որը, ինչպես վկայում է նույն ամսագրի աշխատակից Արշակ Բարխուդարյանը, ուղղված է մի կողմից՝ Թումանյանին, մյուս կողմից՝ նրան չարամտորեն քննադատողներին (Մճ, 1891, № 1, ԹԺՀ, 360—361)։

7 Տե՛ս № 25 նամակի №1 ծանոթագրությունը։ Հիշատակված ձոնը նվիրված է Ան. Աբովյանին (տե՛ս № 27 նամակը)։

8 Շիրվանզադեն իր խոստումը չի կատարել. «Արձագանքում» կամ որևէ այլ պարբերականում Թումանյանի և Հովհաննիսյանի մասին հոդված նրա ստորագրությամբ չկա։

9 Գուցկովի «Ուրիել Ակոստա» դրամայի սիրողական ներկայացումը տեղի է ունեցել 1890 թ. հունվարի 17-ին Թիֆլիսի բանկի շենքում, որտեղ սովորաբար հանդես էր գալիս վրաց դերասանական խումբը։ Դա, ըստ երևույթին, այն ներկայացումն է, որի փորձերից Թումանյանը սկզբում խուսափել էր, չուզենալով մասնակցել բեմադրությանը (տե՛ս № 20 նամակը)։ Մամուլի տված տեղեկություններում Թումանյանի անվան հիշատակումը չկա. «Տարազն» ընդհանրապես դժգոհ էր սիրողներից, իսկ «Նոր դարը» նրանց խաղին չի անդրադարձել։