երբեք չգնալ օտար երկիր, այլ մնալ հայրենիքում և զբաղվել սեփական հողը մշակելով (ՆԴ, 1891, № 16, 32)։
4 Նկատի ունի «Մուրճ» ամսագիրը, որտեղ «Անուշը» չի տպագրվել (լույս է տեսել ԲՄ 11)։
5 «Մերժված օրենք» պոեմը բանաստեղծը գրել է 1890 թ., տպագրվել է ԲՄ 11։
6 Այսպես է սկսվում «Անուշի» նախնական (1890 թ.) տարբերակը։
7 Բառախաղով ակնարկում է Հովհան Դարդելիի «Ժամանակագրություն հայոց» գիրքը։
8 Խոսքը վերաբերում է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության հրատարակություններին։
9 «Տարազում» և «Արձագանքում» գրախոսականներ չեն տպագրվել։
28. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս–Կամենեց-Պոդոլսկ
(էջ 69)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 277։
Տպագրվել է ԵԺ V, 48-50։
1 Նկատի ունի դստեր՝ Աշխեն Թումանյանի ծնունդը։
2 «Թեյնոց» վերնագրով մանկական հուշն է. տպագրվել է՝ ՆԴ, 1891, № 47, 48։
3 «Մուրճի» 1891 թ. մարտի համարում տպագրվել է «Ա՜խ, ես երանի» բանաստեղծությունը՝ գրված նույն թվականի հունվարի 13-ին։
4 «Երկչոտ մանուկը» վերնագրով բանաստեղծություն հայտնի չէ։
5 «Ների՛ր, ով կույս» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է՝ ԲՄ I։
6 Պետք է լինի՝ «Եւ արար Աստուած զգազանս երկրի ըստ ազգի, եւ զանասունս ըստ ազգի, և զամենայն սողունս երկրի ըստ ազգի իւրեանց, եւ ետևս Աստուած, զի բարի են» (Ծնունդք, գլուխ Ա, 25)։
7 Այստեղ բնագրից 6 տող հանված է։ Ըստ երևույթին, այդ տողերով բանաստեղծը դժգոհել էր կնոջ հայրացուից՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանից, որն այդ ժամանակ ամեն կերպ աշխատում էր նրան քահանա ձեռնադրել։
8 Ադա~ազգք եվրոպական— տպագրվում է առաջին անգամ։
9 Սիմոն Պառավյանն է. տե՛ս № 56 նամակի № 16 ծանոթագրությունը։