Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/509

Այս էջը հաստատված է

2, 3 1891 թ. հուլիսին Օլգա Թոլմանյանի գրած այդ երկու, Վարսենիկ Գևորգյանի երեք նամակները և Ան. Աբովյանի բացիկը հայտնաբերված չեն։

4 Ս<արգիս> անունը, ինչպես և ազգանունը՝ Հակոբյան, ինքնագրի վրա վերականգնել է Աշխեն Թումանյանը. նա բանաստեղծի հորաքրոջ ամուսինն է, Վառինկան՝ վերջինիս քույրը։

5 Ներսիսյան դպրոցի ուսուցիչների և սաների այդ ճամփորդության և բանաստեղծի մասնակցության մասին տե՛ս Իսահակ Հարությունյան, Ներսիսյան հոգևոր դպրոցի սաների առաջին դպրոցական ճանապարհորդությունը, Տփխիս, 1894, էջ 14, նաև՝ ճամփորղության մասնակից Գր. Աղաջանյանի հուշերը՝ ԹԺՀ, 379-384, 943:

6 Նույն ձևով նշված տեղերը անընթեռնելի են պատռված լինելու պատճառով։

38. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ-Թիֆլիս

(էջ 82)

Օգոստոսի 7, 8

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 28։

Տպագրվել է ՈւՀ 1, 353—355։

1 Բնագրում և առաջին հրատարակության մեջ՝ Դիլիջան, հեղինակային ակնհայտ վրիպում է։

2 Հովհ. քահ. Մարտիրոսյանն Է։

3 Տե՛ս նախորդ նամակը և № 5 ծանոթագրությունը։

4 Կոնսիստորիա ուղարկված այղ նամակն անհայտ է։

34. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Ուզունլար

(էջ 84)

Հոկտեմբերի 23

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 279, Տպագրվել Է Եժ V, 53-59,

1 Հավանաբար, ակնարկում է իր ընտանեկան անախորժությունները, բանաստեղծին քահանա կարգելու Հովհ. քահանա Մարտիրոսյանի առաջարկը և այլն։

2 Խոսքը վերաբերում է Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և Ներսես արքեպիսկոպոս Խուդավերդյանին, որոնք մեղադրվել էին Մակար կաթողիկոսի մահից (1891 թ. ապրիլի 16) հետո նրա գույքի և դրամի հափշտակությանը մասնակցելու մեջ (մանրամասնությունները տե՛ս «Էջմիածնում