Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/51

Այս էջը հաստատված է

Մյուս կողմը վիրախոսներին են խաղացնում, նրանց չխաղացնողն էլ տեսնելով, որ ասածը տեղ չի հասնում ատամները կրճտացնելով մոտենում է մեկին[1] <...> և այլն12 ըստ կարգին։ Բայց պարոն սալդաթս մուշտին բռնում է ետ կանգնում, փորը դուս գցում-սպառնալով—նու շաուգինե թորե <.. . . .>[2] պատրաստ է իսկույն հատուցանել զկայսերն կայսեր13։ Ստեփանին տեսա, նամակդ ստացա14, լազաթ տվուց։ Ադա, գնացիր էն անտեր մանեվր էր ինչ էր, ընդեղ թգավորին տեհար, թագուհուն տեհար ու ինչ արիր, արիր, քեզ հալալ. բա ինձանից ըսկի բան չասի՞ն, էդ էլ ա գրի է։ Օլեն ասում էր Անուշավանին գրի, տես գլուխը ցավո՞ւմ ա, թե չէ. ղանմիշ[3] ես ըլըմ, թե չէ. միրգ, միրգ եմ ասում (. . . )15 իմ միրքմդ. փակագծի միջին, որ ես դատարկ եմ թողել՝ ժամագրքումը գրած ա. «այս անուն»)։

Մինչև նամակիս այստեղն հասնիլը տանըցիք եկան և բարևում են քեզ։

Մ ուշեղին իբրև տարել էին առողջացնելու. գիշերները հինգ ու վեց անգամ պանիր ու հաց ու մածուն են ուտացրել. ցերեկներն էլ ասել չի ուզիլ. հետևանքն այն է եղել, որ փորն ուռցրել են։ Այս րոպեիս բժշկի մոտիցն եմ գալիս և նամակիս պակասը կոնսիստորումն եմ լրացնում։ Ինչ անտանելի բան է, երբ կինը մայր լինելու համար պատրաստված չէ։ Օլեն իբրև կին, կյանքի ընկեր աննման է, միով բանիվ, նա ընդունակ է երջանիկ կացուցանելու մի մարդ, սակայն ափսոս շրջանը նրան ապագայի համար չի պատրաստել, հոգացող չէ եղել ոչ ոք նրա մայր լինելու մասին, և ո՞ւր է, ո՞վ կհոգար, այս դատարկապորտ ֆանֆարոննե՞րը:

Ես ողջ եմ ըստ ամենայնի և յաղագս ամենեցուն։

Քո Հովհաննես Թումանյան
  1. Բնագրում՝ վրացերեն հայհոյանք։
  2. Մի հայհոյիր, թե չէ…
  3. Հասկանու՞մ ես։