Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/516

Այս էջը հաստատված է

Հովհաննիսյանին՝ փոխանդամ. տե՛ս ՄՇ, 1892, № 28, մարտի 10, № 45,ապրիլի 24)։

4 Նկատի ունի Մակար կաթողիկոսին, որը հաչտնի էր իր կրոնա-պահպանողական սկզբունքները հոգևորականության, եկեղեցու վարչությունների, մանավանդ դպրոցական բնագավառում պարտադիր դարձնելու միտումներով։ Արծրունին անխնա պայքարում էր Մակար կաթողիկոսի այդ քաղաքականության դեմ (Լեո, Գր. Արծրունի, հտ. III, էջ 336, 347)։

5 Պետք է լինի՝ 318 հայրապետների։ Ըստ քրիստոնեական եկեղեցու ավանդության, Բութանիայի Նիկիա քաղաքի՝ 325 թվականի ժողովին մասնակցող եպիսկոպոսներն են (այդ թվում և հայոց Արիստակես կամ Ռստակես եպիսկոպոսը՝ Գրիգոր Լուսավորչի որդին), որոնք մերժում են Աոիոս Աղեքսանդրացու այն վարկածը, թե Քրիստոսը «Հավասար չէ հորը և թե նա հոր բնությունից և էությունից չէ…» և նզովում են նրան (Մովսէսի Խորենացւոյ պատմութիւն հայոց, Գ II, ՁԹ, Ղ)։

6 Նկատի ունի «մշակական», «նորդարական» կուսակցությունները (տե՛ս № 34 նամակի № 11 և № 55 նամակի № 2 ծանոթագրությունները)։

7 Թումանյանի այս նամակը պատասխանն է Ան. Աբովյանի՝ 1892 թ. մարտի 10-ի նամակի, որտեղ վերջինս, նկարագրելով իր Թիֆլիս-Կամենեց-Պոդոլսկ ճանապարհորդությունը, պատմում է Ռոստովի հասարակաց տների բազմանալու, 13-15 տարեկան անբարոյական աղջիկների մասին (ԳԱԹ, Թֆ, № 45)։

8 Հավանաբար, նկատի ունի այդ օրերին գրված հետևյալ բանաստեղծությունները. «Իմ սերը» (մարտի 18), «Հիշիր…» (մարտի 20), «Ինձ մի՛ խնդրիր, ես չեմ երգի…» (մարտ, տե՛ս ՍՀ 1, 114―115)։

9 Հենվելով Ան. Աբովյանի բանավոր վկայության վրա, ԵԺ V հատորի հրատարակիչները ենթադրել են, որ այստեղ հիշատակված «Գյուղացու ձախորդությունը» վիպակը «Մուրճի» 1893 թ. № 5-ում տպագրված «Սովի ժամանակից» զրույցն է (կա նաև կարծիք, որ խոսքը վերաբերում է «Դեպի հայրենիք» անավարտ վիպակին, տե՛ս Ա. Ինճիկյան, 302-303)։

10 1892 թ. մարտի 10-ի նամակում Աբովյանը գրել էր. «Խնդրեմ հակիրճ կերպով և օրինակով բացատրես, թե ի՞նչ է մի գրքի հանգույցը և լուծումը»։

11 Այդ նամակը չի պահպանվել։

41. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Կամենեց-Պոդոլսկ

(էջ 104)

Հունիսի 24

Ինքնագիրն անհայտ է։ Պահպանվում է հասցեատիրոջ արտագրությունը՝ նրա «Իմ հուշատետրը» անտիպ գրքույկում (ԳԱԹ, Հայ հեղինակներին