Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/518

Այս էջը հաստատված է

Վրթ. Փափազյասը։ Գրական ֆոնդ ստեղծելու գործը այդ տարիներին սկզբում ձգձգվում է, համապատասխան գումար չհավաքվելու (ՄՃ, 1895, № 4, էջ 559-560), իսկ այնուհետև՝ նաև կառավարության արգելքի պատճառով (գրական ֆոնդի հետ կապված այլ մանրամասնությունները տե՛ս № 110 նամակի № 2 ծանոթագրությունը, Լեո, Երեսնամյակ Հայոց բարեգործական ընկերության Կովկասում։ Թիֆլիս, 1911, էջ 122-126, նաև՝ ՊԲՀ, 1979, № 3, Լ. Կարապետյան, նյութեր Հովհ. Թումանյանի հասարակական գործունեությունից, էջ 147-154)։

5 Խոսքը վերաբերում է Գրիգոր Վանցյանին և Արամ Առաքելյանին։

42. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր-Մանգլիս

(էջ 108)

Հուլիսի 18

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 302։ Նամակի առաջին թերթի վերևում տպված է «Հովհաննես Թումանյան» և տակը ամսաթիվը և տարեթվի մի մասը (189…) տարեթվի վերջին 2-ը և ամիսն ու ամսաթիվը ինքնագիր է. անձնական դրոշմակնիք ունեն նույն թվականի հուլիսի 21-ի, օգոստոսի 12-ի, սեպտեմբերի 12-ի, 1893 թ. մարտի 22-ի, մայիսի 30-ի, հուլիսի 21-ի նամակները։

Տպագրվել է ԵԺ V, 67։

1 Երեք օր հետո՝ հուլիսի 21-ին, Փ. Վարդազարյանին գրված նամակում դարձյալ հիշվում են Արասխանյանին ուղարկված նույն «երկու ոտանավորները». այնինչ նախորդ հրատարակության մեջ այդ ոտանավորների մասին գրված են տարբեր ծանոթագրություններ, ըստ որում, այս նամակի տողատակի ծանոթագրության մեջ հիշատակված «Ամառային երեկո» և «Ամռան գիշերվա երկինքն աստղալի…» բանաստեղծությունները նույնն են՝ մեկը վերնագիրն է, մյուսը՝ առաջին տողը (տե՛ս ՍՀ1, 123, առաջին անգամ տպագրվել է՝ ՄՃ, 1892, № 9)։ Ճիշտն այն է, որ այստեղ և հաջորդ նամակում խոսքը վերաբերում է հունիսի 26-ին գրված՝ «Իմ եղբայրները օտարության մեջ…» (հետագայում՝ «Օտարության մեջ»), հունիսի 30-ի՝ «Լսո՞ւմ ես դու էլ, թե ինչ են խոսում…» սկզբնատողերով բանաստեղծություններին, որոնք տպագրվել են ՄՃ, 1892, № 7—8, դփ. ՍՀ 1, 120։

514