Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/520

Այս էջը հաստատված է

3 Խոսքը վերաբերում է լեհ գրող Թոմաս Էժի (1824—1915) «Լուսադեմին» վեպի՝ Մ. Բարխուդարյանի ռուսերենից կատարած հայերեն թարգմանությանը (1891, Մ.)։

4 Նկատի ունի գերմանացի գրող Գ. Բոռնի «Մադրիդի պալատի գաղտնիքները» վեպը։

5 «Человек как…» գրքի լրիվ վերնադիրը և հեղինակը չպարզվեց։

6 «Աստառը» չորս արարով դրամատիկական գործ է, պարսավագիր, որը ծաղրում է Գր. Արծրունուն և նրա կնոջը՝ Մարիամ Մելիք-Աղամալյանին։ Գրելով ուրիշների դրդմամբ և տալով Աբգար Հովհաննիսյանին կարդալու, Պատկանյանը նպատակ չի ունեցել պարսավագիրը հբա պարտկելու, ընդհակառակը, ժամանակ անց, զղջալով գրածի համար, հետ է պահանջել Հովհաննիսյանից և ինքնագիրը ոչնչացրել։ Տպագրության փաստը ինքնին ապացույց է, որ վերջինս, ինքնագիրը հանձնելով հեղինակին, իր մոտ պահել է կրկնօրինակը և սպասել համապատասխան առիթի տպագրելու և հակառակորդից՝ Արծրունուց, վրեժխնդիր լինելու համար։ Առիթը ստեղծում է հեղինակի մահը (1892 թ. օգոստոսի 26), որից անմիջապես հետո «Արձագանքի» 1892 թ. № 102-ից սկսվում է «Աստառի» տպագրությունը, որը և, Թումանյանի խոսքերով, «մեծ աղմուկ է հանում» և «անախորժ տպավորություն» գործում ինչպես Թիֆլիսի, այնպես էլ Նոր Նախիջևանի ընթերցողների շրջաններում. ամենուրեք դատապարտվում էր Աբգ. Հովհաննիսյանի արարքը. բողոքում է նաև հեղինակի այրին և որբերի խնամակալը՝ Գր. Չալխուշյանը (Լեո, Գր. Արծրունի, հտ. III, էջ 441—444),

46. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս-Մոսկվա

(էջ 111)

Հոկտեմբերի երկրորդ կես

Ինքնագիրը (սևագիր, անավարտ, 1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, 313։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է բանաստեղծությունների II հատորի տպագրության հիշատակությամբ և Մ. Բարխուդարյանի՝ հոկտեմբերի 25-ի հեռագրով, որը, թերևս, պատասխանն է սույն նամակի։ Հեռագիրը հավաստում է, որ գիրքը պատրաստ կլինի նոյեմբերի 1-ին (ԳԱԹ, Թֆ, № 566), այնինչ դրանից հետո տպագրությունը և ազդանմուշների առաքումը ձգձգվում է մինչև նոյեմբերի 23-ը (տե՛ս № 46 նամակի ծանոթագրությունը)։

Տպագրվեչ է ՈԻՀ 2, 422,

1 Հայտնի չէ, թե ե՞րբ և ո՞ւմ է ուղարկված այդ հեռագիրը։