Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/521

Այս էջը հաստատված է

2 Խոսքը վերաբերվում է Մոսկվայի հայ ուսանողների նախաձեռնությամբ «Հօգուտ ռուս սովյալների» հրատարակվող ժողովածուին, լույս է տեսել 1892 թ. աշնանը։ Դա ինքնուրույն և թարգմանական գործերից կազմված գրական-գեղարվեստական նյութերի ժողովածու է։ Հրատարակության գործին մասնակցում էին Տ. Հովհաննիսյանը, Երվ. Թաղիանոսյանը, Ալ. Ծատուրյանը, Ար. Զարգարյանը և ուրիշներ։

3 Ձեռագիրն այստեղ ընդհատվում է։

47. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս-Մոսկվա

(էջ 112)

Նոյեմբերի երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը (սևագիր, անավարտ, 2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 312 (նույն տեղում տե՛ս նաև 2 էջ նամակի մի այլ սևագիր տարբերակ)։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է բանաստեղծությունների երկրորդ հատորի տպագրության և գրքերը ստանալու փաստով. Մոսկվայից Մ. Բարխուդարյանի ուղարկած նոյեմբերի 23-ի նամակում գրված է, որ գրքերից, «մի քանի օր առաջ» (թերևս՝ 18-19-ին), ուղարկել է երկու օրինակ։ Եթե հաշվի առնվի նաև ճանապարհը՝ 5-6 օր, ուրեմն՝ գրքերը ստացվել են նոյեմբերի մոտ 24-26-ը, որից հետո գրվել է այս նամակը։

Տպագրվել է ԵԺ V, 70:

1 Հիշատակված նամակը չի պահպանվել։

2 Առաջին հրատարակության մեջ «տպագրության մաքրության համար» խոսքերի փոխարեն անտեղի վերականգնված են ինքնագրի մեջ ջնջված «Ձեր սրբագրությունը» բառերը։

3 Ես կազմեմ~կպցնելու—առաջին հրատարակության մեջ չկա։ Այստեղ սևագիր նամակն ընդհատվում է։

1 8 9 3

48. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Էջմիածին

(էջ 114)

Մարտի 22

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 378։

Տպագրվել է ԵԺ V, 73-74։

1 Խոսքը վերաբերում է Մոսկվայից՝ Մկրտիչ Բարխուդարյանից ստացված «Բանաստեղծությունների» II հատորի օրինակներին։