Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/523

Այս էջը հաստատված է

50. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Էջմիածին

(էջ 116)

Մայիսի 20

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 379։

Տպագրվել է ԵԺ V 75-76։

1 Նկատի ունի Ղլտճյանի վարդապետ ձեռնադրվելը։ «Կրկին» գրելով կամենում է հիշեցնել, որ մեկ անգամ արդեն շնորհավորել էր հեռագրով (տե՛ս սույն նամակի երրորդ պարբերությունը. հեռագիրը չի պահպանվել)

2 Խոսքը վերաբերում է Խրիմյան Հայրիկի՝ Երուսաղեմից Էջմիածին ժամանելուն։ Վերջապես գրելով, Թումանյանը ընդգծում է նոր կաթողիկոսի պաշտոնական հաստատման ձգձգումը։ 1892 թ. մայիսի 5-ին միաձայն ընտրվել էին կաթողիկոսական երկու թեկնածուներ՝ Մկրտիչ եպիսկոպոս Խրիմյանը և Մատթեոս եպիսկոպոս Իզմիրլյանը. վերջնական ընտրությունը պետք է կատարեր ռուսական կառավարությունը՝ Ալեքսանդր III-ը, որը և 1893 թ. հունիսի 3-ին հաստատում է Խրիմյան Հայրիկին։ Վերջինս թուրքական կառավարության կողմից աքսորված էր Երուսաղեմ, որտեղից նորընտիր կաթողիկոսին Էջմիածին բերելու համար առանձնացվում է պատվիրակություն՝ Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի գլխավորությամբ։ Խրիմյան Հայրիկը, իր շքախմբով Երուսաղեմից դուրս գալով օգոստոսի 2-ին, Թիֆլիս ժամանել է նույն ամսի 29-ին, Էջմիածին՝ սեպտեմբերի 13-ին. կաթողիկոսական օծումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին (ՄՇ, 1893, № 1—4)։

3 «Մշակի» վերահրատարակությունը ձգձգվել է մինչև հոկտեմբեր (տե՛ս № 49 նամակի № 2 ծանոթագրությունը)։

4 նկատի ունի՝ ԲՄ I, II։

51. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Հաղպատ-Թիֆլիս

(էջ 117)

Հուլիսի 13

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 32։

Տպագրվել է ՈՒՀ1, 357-358։

1 Այդ օրերին բանաստեղծը ճանապարհորդում էր Բորչալուի գավառում, հատկապես Լոռում, Հովհ. քահ. Մարտիրոսյանի հետ, օգտվելով վերջինիս պաշտոնական գործուղման մեջ լինելու առիթից՝ քննելու գյուղական քահանաների չարաշահումների մասին Թիֆլիսի հոգևոր կոնսերվատորիայում ստացված բողոքները։ Թումանյանն էլ ուներ իր նպատակը՝