Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/525

Այս էջը հաստատված է

Հրատարակչական ընկերության գրասենյակի աշխատանքից այսպես անակնկալ հրաժարվելը պետք է բացատրել բանաստեղծի և Փիլ. Վարդազարյանի փոխադարձ համաձայնության հիման վրա ստեղծված ձեռնարկությամբ։ Վերջինս, թողնելով «Մուրճի» հրատարակությունը (տե՛ս № 55 նամակի № 4 ծանոթագրությունը), որոշել էր հրատարակել Թումանյանի երկերը, միաժամանակ նրա և Արշակ Բարխուդարյանի հետ (որը նույնպես հեռացել էր «Մուրճից») կազմել մի հրատարակչական ընկերություն (տե՛ս № 56 նամակի № 7, 8, № 73-ի № 10 ծանոթագրությունները)։

Հնարավոր է, որ հոկտեմբերի 15-ի նամակի «ընկերության գրասենյակում գրքերի հաշիվը տեսնում ենք» խոսքերը Ղլտճյանին գրելիս՝ Թումանյանն արդեն որոշել էր թողնեղ պաշտոնը, ուստի և շտապում էր հաշվետվություն ներկայացնելով՝ խուսափել հետագա անակնկալներից։

55. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս-Էջմիածին

(էջ 120)

Նոյեմբերի 5

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 285։ Տպագրվել է Եժ V, 77-78։

1 Խոսքը վերաբերում է «Արություն և Մանվել» վեպի 11 հատորին։

2 Խոսքը վերաբերում է հնչակյան կուսակցությանը, որին արդեն հարում էր Թումանյանը։ Հաստատ որևէ փաստ չկա որոշելու նրա դաշնակցությունից հեռանալու և հնչակյան կուսակցությանը անդամագրվելու պատճառը և ճշգրիտ ժամանակը։ Ըստ ժամանակակիցների վկայությունների, երիտասարդ բանաստեղծը հնչակյանների հետ գործակցել է Աղայանի խորհրդով (Ա. Ինճիկյան, 369), հնարավոր է, սակայն, դրա համար պետք է չիներ նաև այլ օբյեկտիվ պատճառ։ Կարելի է ենթադրել, որ Թումանյանին չի բավարարել դաշնակցություն կուսակցության սկզբնական շրջանի, Լեոյի արտահայտությամբ՝ «շատ թույլ գործունեությունը», մինչդեռ 1893 թ. Հայ հեղափոխականների դաշնակցությունից անջատված «Հնչակյանները, կարծեք թե գտել էին գործողությունների ավելի ուղիղ ճանապարհ» (Լեո, Անցյալից, էջ 102)։ Լեոյի այս վկայությունը միանգամայն համապատասխանում է Թումանյանի որոնող մտքի, գաղափարները գործի վերածելու ձգտումներին և սկզբունքին։

Արծրունուն պատգամավոր դարձնելու և կաթողիկոսական ընտրությունների բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ Թումանյանը հարում էր «մշակականներին» և հետևում դեպքերին մեծ հետաքրքրությամբ։ Ինչ վերաբերում է Աղայանին, այդ հարցում նա համոզված ու եռանդուն «մշակական էր» այն աստիճան, որ կուսակցությունը նրան հատկապես