իրավունքից» (ընդգծումը մերն է–խմբ., ՄՇ, 1893, № 2, նոյեմբերի 2)։
Այս հաղորդման մեջ դիտավորություն տեսնելով, «Մուրճի» խմբագրությունը գրել է. «Գիտե՞ք, ընթերցող, ինչ են նշանակում այս խոսքերը… թե հրատարակչի հրատարակած թերթը դադարել է հրատարակվել…» (ՄՃ, 1893, № 10, էջ 1603)։
Թումանյանի խոսքը վերաբերում է վերոհիշյալ երկու հայտարարություններին. առիթը տալիս էր «Մշակի» նոր խմբագիր Ալ. Քալանթարը։ Բանաստեղծի ճիշտ դիտողությունը հաստատվում է քիչ անց՝ նոյեմբերի 9-ին, երբ երևան է գալիս «Մշակի» վրդովմունքն ի պատասխան «Մուրճի» № 10-ի. «… չգիտենք՝ ինչ պատասխանենք, բարկանանք, թե ծիծաղենք, հերքե՞նք, թե անուշադրության տանք… Մնում է անպատասխան թողնել» (ՄՇ, 1893, № 5)։
7 Բանաստեղծը հանդիսատեսն է եղել Թիֆլիսի հայ «մշտական թատրոնական խմբի» նոյեմբերի 4-ի ներկայացմանը, որին մասնակցել են դերասաններ Գ. Պետրոսյանը (Արկադի Սամսոնյան), տիկին Հրաչյան (Մարգարիտ) և ուրիշներ։ «Մշակի» հաղորդումը այդ ներկայացման մասին բավական սառն է, հեղինակը դժգոհ է հատկապես առաջին գործողությունից և Ազնիվ Հրաչյայի խաղից (ՄՇ, 1893, № 4։ ԱՐՁ-ի, 1893, № 130 և ՆԴ-ի, 1893, № 196, գնահատականները դրական են)։
8 Խոսքը վերաբերում է «Բանաստեղծությունների» երկու հատորներին (տե՛ս հաջորդ նամակի № 9 ծանոթագրությունը)։
9 Այստեղ և հաջորդ նամակում հիշատակված Քյորօղլին Ղ. Աղայանն է։ Ակնարկվում է Աղայանի՝ Էջմիածնում աշխատելը։
10 Տե՛ս № 40 նամակի № 1, 2 և № 54 պաշտոնական գրության ծանոթագրությունները։
11 1892 թ. հոկտեմբերին Թիֆլիսի պարբերականներում լուրեր են տպագրվել այն մասին, որ «Աղբյուր», «Տարազ» և «Анонс» ռուսական լրագրի տնօրեն Տիգրան Նազարյանն արտասահման գնալու կապակցությամբ մշտական աշխատանքի է հրավիրել Գաբրիել Միրզոյանին (Գաբո) և Ստեփան Լիսիցյանին (ՄՇ, 1892, № 24, ՄՃ, 1892, № 11), 1893 թ. առաջին համարներից սկսած հիշյալ պարբերականները հրատարակվում էին այդ երկու լրագրողների մշտական աշխատակցությամբ, ըստ որում, մինչև օգոստոս, որպես «Տարազի» ժամանակավոր խմբագիր ստորագրում էր բժիշկ և հասարակական գործիչ Դանիել Լիսիցյանը (Ստ. Լիսիցյանի հայրը)։ Վերջինիս մահից հետո՝ օգոստոսի 29-ի «Տարազի» № 33-ից, դարձյալ երևում է խմբագիր հրատարակիչ Տ. Նազարյանի ստորագրությունը (թեպետ նա տակավին արտասահմանում էր ), իսկ № 36-ից մինչև № 44, նոյեմբերի 14, որպես ժամանակավոր խմբագիր ստորագրում է Վ. Սուլթանյանը։