երկերի հրատարակության համար (ԳԱԹ, Թֆ, № 1218) տպագրում է «Դաշնակներ» վերնագրով երկու ժողովածուները, «Լոռեցի Սաքոն», Բայրոնի «Շիլիոնի կալանավորը», Լերմոնտովի «Մծիրի» պոեմների թարգմանությունները։ Հիշատակված «Խմբագրական ժողովի» մեջ էին, բացի Թումանյանից, նաև Փիլ. Վարդազարյանը և Արշակ Բարխուդարյանը։ Դա հրատարակչական փոքր մի ընկերություն էր, որ ստեղծվել էր 1893 թ. հոկտեմբերին և կոչվում էր «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «ժողովուրդ»։ Աղայանը ընկերությանն առաջարկում է տպագրել «Մանկական երգերը», «Սերը արտաքսված», «Ասիայի լույսը» թարգմանություն «Светочь Азии» գրքի), բայց դրանցից ոչ մեկը չի տպագրվում, մի կողմից՝ գրաքննչական արգելքի, մյուս կողմից՝ փոխադարձ համաձայնության չգալու պատճառով (Ա. Ինճիկյան, 339—353։ Տե՛ս նաև ԱԵԺ IV-559):
9 Խոսքը վերաբերում էր իր բանաստեղծությունների երկու հատորներին (1890, 1892), որոնք Աղայանին ուղարկելու մասին խոստացել էր նաև նոյեմբերի 5-ի նամակում, բայց խոստումը չէր կատարել։ Գրքերը կաթողիկոսին հասել են մոտ երկու ամիս ուշացումով՝ հաջորդ տարվա հունվարի 11-ին (ԱԵԺ IV, 535)։ «Կեսը գդալամանումն է» խոսքերով Թումանյանը ակնարկում է «Դաշնակներ» գրքույկը, որն այդ օրերին տպագրության ընթացքի մեջ էր (լույս է տեսել դեկտեմբերի վերջերին)։
10 Այդ մասին տե՛ս № 9 և № 22 նամակները:
11 Տե՛ս նախորդ նամակի № 11 ծանոթագրությունը. ակնարկում է Գ. Միրզոյանի և Ստ. Լիսիցյանի հրաժարականը։
12 Տե՛ս նախորդ նամակի № 5 ծանոթագրությունը:
13 Հիշատակված նոր առաջնորդը Էջմիածնի սինոդի հոկտեմբերի 11-ի նիստում Վրաստանի և Իմերեթի հայկական թեմի կառավարիչ նշանակված Գևորգ եպիսկոպոս Սուրենյանն է (կառավարիչ կոչվում էին տակավին պաշտոնապես չհաստատված թեմի առաջնորդները), որը մինչ այդ Աստրախանի հայոց թեմի առաջնորդն էր, իսկ այժմ ղեկավարելու էր Մամբրե եպիսկոպոսի մահից հետո թափուր մնացած Թիֆլիսի թեմը։ «Մշակը» և նրա կողմնակիցները, դժգոհ այդ ընտրությունից, զգուշացնում էին եպիսկոպոսին «Թիֆլիսի թեմի առաջնորդությունը դիրքին վայել բարձրության վրա պահելու, և գործերի վրա նայելու պարզ, լուսամիտ և անաչառ հայացքով»: Չմոռանալ, որ Թիֆլիսը «…կոչված է ազդեցիկ դեր խաղալու» (ՄՇ, 1893, № 10)։ «Մշակի» այս հաղորդման մեջ որոշակի էր զսպված դժգոհությունը նորընտիր առաջնորդից, նույն դժգոհությունը արտահայտում են և Թումանյանի խոսքերը։
14 Գրել էին, թե նա շինել է երկսեռ դպրոց, խոսքերով Թումանյանը ակնարկում է «Նոր դարի» նոյեմբերի 20-ի կենսագրական ակնարկը «Գևորգ եպիսկոպոս Սուրենյան» վերնագրով, որտեղ եպիսկոպոսի գործունեության մեջ առանձնացվում է դպրոցներ, հատկապես, Ագուլիսում