Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/533

Այս էջը հաստատված է

58. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Էջմիածին

(էջ 126)

Հունվարի 31

Ինքնագիրը (7 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 301։ Տպագրվել է ԵԺ V, 83-84։

1 Ղլտճյանի այդ նկարը թանգարանային ֆոնդերում չի պահպանվում։

2 Այդ օրերին Կարմիրներ կոչվում էին ազգային-հեղափոխական կուսակակցության անդամները, այս դեպքում Թումանյանը նկատի ունի հնչակյաններին։ Դա հաստատում է և Ղլտճյանը՝ Թումանյանին նվիրված իր հուշերի բնագրում (ԳԱԹ, Հայ հեղինակներին վերաբերող հուշերի ֆոնդ, Ա. Ինճիկյան, 368)։ Կարմիրների հակառակորդներին՝ նորդարականներին անվանում էին սևեր։

3 «Մողնու ժողովուրդ» էին կոչվում Թիֆլիսի Ս. Մուղնի եկեղեցու ծխականները։ Այստեղ խոսքը վերաբերում է Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցի հոգաբարձուների ընտրության համար պատգամավորների առաջադրմանն ու քվեարկությանը։ «Մողնականների» այդ ժողովը, որին մասնակցել է և Թումանյանը, տեղի է ունեցել հունվարի 30-ին։

4 Երեկույթներ ասելով Թումանյանը նկատի ունի երիտասարդական այն, այսպես կոչված, «վեչերինկաներր», որոնք ունեին կիսասալոնային , կիսահասարակական, երբեմն նաև քաղաքական բնույթ։ Արտաքուստ ժամանցի բնույթ կրող այդ երեկույթների ժամանակ կազմակերպվում էին նաև գաղտնի դասախոսություններ, ժողովներ, վիճաբանություններ ժամանակի հուզող թեմաների ու հարցերի շուրջ, բարեգործական նպատակով որևէ միջոցառում, մի երեկույթի հանգանակած գումարով, օրինակ, օգնել են 20 տարով Սախալին աքսորված Սարգիս Կուկունյանցին (այլ մանրամասնություններ տե՛ս ԹԺՀ, 366, նաև՝ «Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում», Երնան, 1962, էջ 286-288)։

5 Թումանյանի հետաքրքրությունը վերաբերում էր Արսեն Ղլտճյանին պատահած հետևյալ դեպքի արձագանքներին։

Աբեղա Ղլտճյանը Էջմիածնի սինոդի որոշմամբ նշանակված էր Թիֆլիսի և Իմերեթի հայկական թեմի եկեղեցական հաշիվների քննիչ և Էջմիածնին պատկանող ապառիկ դրամների հավաքող։ Այդ գործով շրջելիս, ինչպես երևում է մամուլի (հատկապես «Մշակի» և «Մուրճի») հաղորդումներից, նա հայտնաբերել է թերություններ ու չարաշահումներ, իր դեմ լարելով շատ մարդկանց, հատկապես «նորդարականներին»։ Ախալցխայում գործերի քննության միջոցին մի միջադեպի պատճառով լուր է տարածվում, թե աբեղան (Ղլտճյանը) ծեծելով սպանել է մի ժամկոչի, բայց և շուտով լուրը հերքվում է, իբրև թե ժամկոչը մեռած չէ, բայց ծանր հիվանդ