«Առ անձկալին Շուշան դուստր Վարդանա» բանաստեղծությունը։ Հոբելյանը չի կատարվել։
3 Տե՛ս № 57 նամակի № 5 ծանոթագրությունը։
4 Խոսքը վերաբերում է Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության աոանձին հրատարակությանը։
5 Ս. Բեկնազարյանի կենսագրությունը անհայտ է։
6 «Մշակը» չանեն կոտրածի նման է խոսում» տողը հանդիպում ենք Աղայանի վերոհիշյալ՝ փետրվարի սկզբների նամակում (ծանոթագրություն № 1): Թումանյանի դժգոհությունը վերաբերում է Հովնանյան դպրոցի նոր հոգաբարձուներին և հատկապես տեսուչ Փիլ. Վարդանյանին, «Մշակի» միտումնավոր վերաբերմունքին (ՄՇ, 1894, № 7, 11 և այլն)։
7 Խոսքը «Հորիզոն» հանդեսին է վերաբերում. Աղայանից այնտեղ ոչինչ չի տպագրվել։
8 Տե՛ս № 55 նամակի № 4 ծանոթագրությունը։
9 Թումանյանի մասին Արասխանյանի գրած այդ հոդվածն անհայտ է։
10 Թումանյանը գրել էր ոչ թե Աղայանին, այլ Ղլտճյանին (տե՛ս № 59 նամակը և № 6 ծանոթագրությունը):
11 Տե՛ս № 56 նամակի № 15 ծանոթագրությունը։ Թումանյանը նպատակ ուներ նորից առաջ քաշելու Աղայանի հոբելյանի հարցը (թերևս, 1897-ին լրացող գրական գործունեության 35-ամյակը), որից, սակայն, Աղայանը կտրականապես հրաժարվել է (ԱԵԺ IV, 539)։
61. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Թիֆլիս-Էջմիածին
(էջ 131)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՂԱֆ, № 332։
Առաջին անգամ մի հատված տպագրվել է ԵԺ V, 89-91։
1 «Надежда»-ն Պետերբուրգում 1847 թ. հիմնադրված ծովային, գետային և ցամաքային ճանապարհներով ապրանքների տեղափոխման ապահովագրական ընկերություն էր, որն իր գործակալներն ուներ բոլոր քաղաքներում, այդ թվում և Թիֆլիսում (ՄՇ, 1902, № 273)։
2 Խոսքը վերաբերում է «Մուրճի» խմբագրությունից «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության համար Աղայանի ստանալիք հոնորարին։
3, 4 Հրատարակչական ընկերության 1893 թ. գործունեության հաշվետու ընդհանուր ժողովը կայացել է 1894 թ. մարտի 26-ին։ Ինչպես գրում է բանաստեղծը, նա ելույթ է ունեցել «թարգմանական հեղեղի» դեմ։ Ընկերության հրատարակած 12 գրքից հինգը եղել էր թարգմանական, մնացած յոթ հրատարակություններից միակ քիչ թե շատ գեղարվեստականը