Ս. Քամալյանի «Խարազի տղա» (ժողովրդական նյութեր) գիրքն էր. սա էր Թումանյանի ելույթի հիմքը, որը և առիթ էր տվել վիճաբանության (մնացած վեց գրքերը հետևյալներն էին. Խրիմյան Հայրիկ, Դրախտի ընտանիք, Սիրաք և Սամվել (երկրորդ հրատարակություն), Հ. Ղազարյան, Խուն խոր (տաճկահայերի կյանքից), Ս. Բալաղյան, Զրույցներ հողի մասին, Ս. Բալաղյան և Ալ. Քալանթար, Պաստեոր (հանրամատչելի գիտական գրադարան), բժ. Արծրունի, Խոլերա (հանրամատչելի զրույցներ և խրատներ)։
Ինչ վերաբերում է «կռվի մեջ հիշեցի և պատմեցի քո և Շիրվանի մասին» խոսքերին, պետք է կարծել, որ նկատի ունի նրանց ստացած չնչին հոնորարը հրատարակչական ընկերության տպագրած «Երկու քույր» և «Նամուս» գրքերի համար։
5 Հրատարակչական ընկերության մարտի 26-ի ժողովի մասին «Մշակի» հաղորդման մեջ գրված է. «Երկար վիճաբանությունների նյութ դարձավ և մի այլ հարց, այն է՝ լրացնել այն կրեդիտը, որ տրված է վարչությանը՝ գավառները գրքեր ուղարկելու համար… և ձայների մեծամասնությամբ վճռվեց՝ վարչությանը տալ իրավունք ուղարկելու գավառները մինչև 12000 ռ. գրքեր» (ՄՇ, 1894, № 36, մարտի 29)։ Գրեթե նույն հարցն էր շոշափում նաև Խ. Մալումյանի «Այսօրվա ժողովի առթիվ» հողվածը, որտեղ քննարկվող խնդիրը արծարծվում էր բավական իրարամերժ ձևով, այսպես, լավ է, որ այդպիսի գրքեր են հրատարակվում (տե՛ս № 3 ծանոթագրությունը), բայց դրանք մատչելի չեն ժողովրդին, և ապա՝ գրքերը պետք է հասցնել գավառները (ՄՇ, 1894, № 35, մարտի 26)։ Տրամաբանությունը պահանջում էր ասել, եթե մատչելի չեն, նախ պետք չէր հրատարակել և գավառները հասցնել։
Նույն տրամաբանությամբ էլ Խ. Մալումյանը ելույթ է ունեցել մարտի 26-ի ժողովում և դա էլ, թերևս, բանաստեղծի վրդովմունքի պատճառն է մտնավանդ որ «Մշակը» անդրադարձել էր այդ ելույթին, իսկ իր խոսքը ինքնուրույն գրականությանը առավել նշանակություն տալու մասին լռության էր մատնվել։
Այսպիսով, սխալ է նախորդ գիտական հրատարակության այս տողերին կցված ծանոթագրությունը. «Խոսքը վերաբերում է Խ. Մալումյանի այն հոդվածին, ուր նա խնդիր էր դրել, թե ավելորդ է «Ասողիկների, Ագաթանգեղոսների և Ղևոնդ պատմագիրների» հրատարակությունը» (ԵԺ V, 90)։ Դրանք ընկերության համեմատաբար հին հրատարակություններն էին և բացի դրանից Մալումյանի խոսքերը «Մշակը» տպագրել է ժողովի օրը (1894, № 35), դեռ ժողովը չկայացած, իսկ Թումանյանի խոսքը վերաբերում է ժողովի ժամանակ Մալումյանի արած առաջարկությանը և դրա մասին տպագրած «Մշակի» հաղորդմանը (մարտի 29-ին, № 36)։
6 Խոսքը վերաբերում է Սիմոն Զավարյանին, որի ելույթի մասին (ինչպես և Թումանյանի խոսքի ու վիճաբանության) Թիֆլիսի պարբերակնները