Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/543

Այս էջը հաստատված է

1 Հիշատակված նամակը, որը պետք է գրված լինի օգոստոսի կեսերից հետո, անհայտ է։

2 Նկատի ունի Հովհ. քահ. Մարտիրոսյանին։

3 «Ախթամարը» ռուսերեն թարգմանել է Կ. Բալմոնտը. տպագրվել է «Семья», Մ., 1893, № 55 (դեկտեմբերի 5)։

67. ԹԱԴԵՈՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր-Դսեղ

(էջ 14)

Սեպտեմբերի 9

Ինքնագիրը պահպանվում է ԹԸԱ։ Տպագրվում է առաջին անգամ։

1. Հիշատակված Սիմոնը Պառավյանն է, Վախթանգը՝ Մեհրաբյանը։

68. ԹԱԴԵՈՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Դսեղ

(էջ 141)

Հոկտեմբերի 4

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԹԸԱ։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Հեռագիրը չի պահպանվել։

2 Հիշատակված տերտերը Հովհ. քահ. Մարտիրոսյանն է։

3 Նկատի ունի Խրիմյան Հայրիկին։

4 Առաջնորդը Գևորգ եպիսկոպոս Սուրենյանն էր. «քաղցր հաշտվել են» գրելով նամակագիրը հիշեցնում է նույն թվականի մարտին առաջնորդի անարդարացի վերաբերմունքը Հովհ. քահ. Մարտիրոսյանի նկատմամբ (տե՛ս № 61 նամակի № 8 ծանոթագրությունը)։

69.ԵՓՐԵՄ ՂՈԻԼԻՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Ջալալօղլի

(էջ 142)

Հոկտեմբերի 4

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է՝ ԹԸԱ։ Հասցեատիրոջ ազգանունը ճշտված է բանաստեղծի եղբոր (Վահանի) դստեր՝ Արմենուհի Թումանյանի վկայությամբ, ըստ որի Եփրեմ Ղուլինյանը (Թումանյան) Դսեղի այդ ժամանակի քահանան էր։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Նկատի ունի հորը՝ տեր Թադեոսին գրած նախորդ նամակը։

2 Հեռագիրը չի պահպանվել։