Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/550

Այս էջը հաստատված է

74. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Հին Նախիջևան

(էջ 152)

Ապրիլի 14

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 336։

Տպագրվել է ԵԺ V, 103։

1 Խոսքը վերաբերում է Ղլտճյանին գրված մարտի 21-ի նամակին։

2 Այդ հոդվածը հայտնի չէ։ Խմբագրությունը հրաժարվել է հոդվածը տպագրել «ժամանակն առարկելով»: Հավանաբար, դա նշանակում է, թե դեռևս մոռացված չէր այն աղմուկը, որ բարձրացրին «նորդարականները» Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրությունը հրատարակվելու կապակցությամբ։ Ի վերջո, այդ նույնը պատճառ դարձավ Գևորգյան ճեմարանից Աղայանի հեռանալուն և այնուհետև անգործ մնալուն։

3 «Մի ուրիշ անգամ» Թումանյանն այդ հարցին չի անդրադարձել, իսկ հիշատակված լուրը, որը տրվում է ստորև, տպագրվել է մարտի 30–ին (ՄՇ, 1895, № 37)։ «Մեր ժողովրդական գրող Ղազարոս Աղայանը, ինչպես մենք տեղեկացանք, գտնվում է նյութական ծանր դրության մեջ։ Ճակատագիրը հալածում է այդ շնորհալի գրողին և բեղմնավոր դպրոցական գործողին։ Տասն տարուց ավելի է, որ հայոց դպրոցներում մի ապահով տեղ չի գտնում այն մարդը, որը թե իր դասագրքերով և թե իբրև ուսուցիչ, ահագին ծառայություն է մատուցել մեր կրթական գործին։ Անցյալ տարի նա հրավիրվեց ճեմարան և հազիվ մի տարի անցած՝ հալածվեց։ Դպրոցներ ունենք, բայց ամենալավ ուժերն այնտեղ տեղ չունեն, քաղաքակրթվող ազգի անուն ենք վայելում, բայց մեր գրողները, ծանրաբեռնված ընտանիքով, առանց միջոցների, առանց ապահովության, ողբում են իրանց դառն օրերը…»։ Շուտով Թումանյանին արձագանքել է Շիրվանզադեն՝ տպագրելով իր «Ամոթ է, վերջապես» հոդվածը, որով նա պարտադրում էր հայ հասարակությանը մտահոգվել Աղայանի ճակատագրով (ՏԶ, 1895, № 12, էջ 178)։

Թումանյանի միջամտությունն ուն՛եցել է նաև այլ արձագանքներ, մինչև որ Աղայանի բանտարկությունը (1895 թ. սեպտ. 7-ին) գործին այլ ընթացք է տվել։

4 1894 թ. սեպտեմբերից Ղլտճյանը վարում էր Արարատյան հոգևոր թեմի Հին Նախիջևանի հաջորդի պաշտոնը (ՄՃ, 1894, № 9)։

5 Նկատի ունի 1895 թ. հունվարի 30-ին Ղլտճյանի գրած մեզ անհայտ նամակը, որտեղ նշվել է, թե «Հակառակ հոգևորականության վերաբերմունքի մտադիր է տոնել Աղայանի հոբելյանը» (ԵԺ V, 104)։

6․ «Մծիրի» պոեմի թարգմանությունն ավարտվել է 1896 թ. գարնանը, երբ այն Թումանյանը կարդացել է Իսահակյանի և Դեմիրճյանի համար