Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/557

Այս էջը հաստատված է

կոմիտեներ կազմակերպելու հանձնարարությամբ։ Սակայն նա ուներ նաև ճանապարհորդի իր անձնական հետաքրքրությունը. եղել է Երևանի թեմական դպրոցում, հանդիպում է ունեցել տեղի մտավորականության և հոգևորականության աչքի ընկնող հոգևոր գործիչների հետ (մանրամասնությունները՝ ԹԺՀ, Ավ. Իսահակյանի, Ջալալ Տեր-Գրիգորյանի հուշերը, էջ 8, 401, նաև՝ Ա. Ինճիկյան, 371—373)։

84.ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Էջմիածին-Թիֆլիս

(էջ 163)

Նոյեմբերի 30

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 37։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է ըստ նույն օրը Փ. Վարդազարյանին ուղղած նամակի։

Տպագրվել է ՈւՀ 1, 360—361,

1 Բանաստեղծը Դիլիջան հասել է, հավանաբար, նոյեմբերի 25-ին կնոջն ուղղած նամակը գրած պետք է լինի նույն կամ հաջորդ օրը (նամակն անհայտ է)։

2 Երևանում «Ֆրանսիա» անունով հյուրանոցը գտնվել է այժմյան Շահումյանի փողոցում (Արդարադատության նախարարության ներկայիա շենքի մոտերքում)։

3 Երևանի թեմական դպրոցի տեսուչն այդ ժամանակ Տիգրան Հովհաննիսյանն էր (դպրոցը գտնվել է այժմյան Աբովյանի փողոցում, Պետական համալսարանի նախկին շենքում)։

4 Ղազարապատը Էջմիածնի հյուրանոցն էր՝ վանքի հյուրերի և ուխտավորների համար։

5 Հետագայում՝ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյան։

6 Խոսքը վերաբերում է Հովհաննես քահանա Մարտիրոսյանին և, հավանաբար, Սիմեոն (Արսեն) Ղլտճյանին։

7 Խոսքը վերաբերում է Խրիմյան Հայրիկին. սա նրանց երկրորդ հանդիպումն է 1893-ի օգոստոսի 31-ի հանդիպումից հետո (տե՛ս № 73 նամակի № 3 ծանոթագրությունը), որը հետագայում վերածվել է մտերմության։ Թիֆլիս այցելելիս կաթողիկոսը բանաստեղծին հաճախ հրավիրել է զրուցելու, կարդալու իր գրած բանաստեղծությունները (տե՛ս ԹԺՀ, Մ. Ավետիսյանի և Մ. Թումանյանի հուշերը, էջ 177 — 179, 482)։