Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/558

Այս էջը հաստատված է

85. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Էջմիածին-Թիֆլիս

(էջ 165)

Նոյեմբերի 30

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 3 (դ)։

Տպագրվել է ԵԺ V, 112-113:

1 «Երկինք և երկիր» բանաստեղծությունը գերմաներեն թարգմանելու մասին այլ աղբյուր հայտնի չէ։

2 Տե՛ս նախորդ նամակի № 4 ծանոթագրությունը։

3 Հավանաբար, նկատի ունի Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքում Երեմիա եպիսկոպոս Գալստյան, նախաձեռնությամբ կատարված շինարարական գործերը։

86. ՍԻՄԵՈՆ ՀՈՎՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

(էջ 167)

Դեկտեմբերի 12

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 370։

Տպագրվել է ԵԺ V, 114-115։

1 Ինչպես երևում է այս կատակից («բանը խո երկարությունը չի…»), Խրիմյան Հայրիկի հետ հանդիպումը կրել է պաշտոնական բնույթ՝ կապված նրա ճանապարհորդության բուն նպատակին արևմտահայ գաղթականությանն օգնելու գործին։

2 Խոսքը վերաբերում է Լերմոնտովի «Հաջի Աբրեկ» պոեմի՝ Հակոբ Տեր-Գեորգյանի հայերեն թարգմանությանը, որ տպագրվել է, ՄՃ, 1895, № 11։ Ս. Հովվյանի նույն պոեմի թարգմանությունը առանձին գրքով տպագրվել է 1897-ին Բաքվում։

3 Հանված է հայատառ վրացերեն մի ասացվածք (խմբ.)։

4 Նկատի ունի «Մծիրիի»՝ դարձյալ Հակոբ Տեր-Գեորգյանի թարգմանությունը, որ տպագրվել էր ՄՃ, 1895, № 5, 6։

5 Նկատի ունի ինքնուրույն և թարգմանական այն գրքերը, որոնք պատրաստվում էին տպագրության և լույս տեսան 1896 թ. գարնանը «Դաշնակներ» (փոփոխված), «Լոռեցի Սաքոն», Բայրոնի «Շիլիոնի կալանավորը», Լերմոնտովի «Մծիրին»։