Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/56

Այս էջը հաստատված է

բայց իմ ընկերներին ուղարկելիս այդպիսի բան չէ լինում։ Խնդրում եմ գրքի ճանապարհածախս լինի, թե նամակի և այլն փող ուղարկելու, բոլոր այդ ծախսերը գրքի փողից հանիր։

Ուրեմն քեզ վրա, ինչպես առհասարակ մի քանի ընկերներիս վրա է դրվում իմ 120 ռուբլին գրքերով հատուցանելու պարտքը։ Որքան կարող ես շուտով ուղարկիր փողեր<ը>, որ կարողանամ ազատ ման գալ փողոցներում։

Գիրքը թե ինչ ընդունելություն գտավ, հարկ չեմ համարում գրել, կկարդաս կրիտիկաները2։

Ափսոս, մի քանի տպագրական սխալներ են եղել։

Սիմեոն ջան, այս անգամ այնքան խառնված եմ, որ պետք է ներես, թե նամակիս, թե ինձ։

Արդեն 500 օրինակ ցրվեց. մեծ մասը ընկերներ են տարել։

Քո Հ. Թումանյան

<Հ. Գ.> Բաժանորդներից յուրաքանչյուրի մեջ 3 կոպեկ վնասվեցա։

Նույն՛՛
22. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս– Կամենեց-Պոդոլսկ
1890 թ., նոյեմբերի 29, <դեկտեմբերի 1>, Թիֆլիս
Անուշավան ջան,

Հազիվ գլուխս ճանկեցի և քեզ վրա նամակ եմ գրում։ Այս նամակը գրքի մասին կխոսա մեծ մասամբ, բայց թող այստեղ միջանկյալ մի լուր տամ քեզ, որ քեզ անշուշտ հետաքրքրում է և քանի անգամ ինձ գրել ես նրա մասին, այդ իմ զինվորագրության բանն է։ Այժմ կարող եմ քեզ ասել, որ զինվոր ընկա և… չէ, չէ՛, մեղա աստծու, պրծա և… այժմ ազատ եմ։ Նրա մասին էլ ոչ ոք չհոգաց, դարձյալ հայրս, բազմերախտ, բայց անբախտ հայրս…