Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/562

Այս էջը հաստատված է

Սաքոն» գրաքննչական կոմիտեին հանձնելու փաստով (ՎԿՊԱ, ֆ 480, ց1, գ 133, թ. 8, լուսապատճենը՝ ԹԹ, ՓԲ, № 39/3 այսպես. մարտի 14-ին հանձնել է, մեկնել Շուլավեր, որտեղից 15-16-ին Թիֆլիս է ուղարկել այս երկտողը։ Թումանյանը գրում է «երկուշաբթի կգամ», այդ օրերի երկուշաբթին մարտի 18-ին է, որից հետո վերադարձել է Թիֆլիս և 19-ին պոեմը ետ վերցրել գրաքննչության թույլտվությամբ։

Տպագրվել է ԵԺ V, 116։

1 Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթագրությունը։

94. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 174)

Ապրիլի 8, 9

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, 21 (3)։ Երկտողն անթվակիր է. առաջին հրատարակության ժամանակ թվագրությունը թյուրիմացաբար որոշված է 1895. ճշտվում է ըստ ԴՓ ձեռագիրը գրաքննչական կոմիտեին հանձնելու փաստի, որը տեղի է ունեցել 1896 թ. ապրիլի 9-ին (այսինքն Թումանյանը երկտողը գրել է 8-ին կամ 9-ին, իսկ հասցեատերը գրքույկը ներկայացրել է 9-ին)։

Ինչ վերաբերում է «Մծիրիի» թարգմանությանը, այն գրաքննությանը հանձնվել է 1896 թ. ապրիլի 6-ին և ետ է ստագվել ապրիլի 9-ին (տե՛ս լուսապատճենը՝ ԹԹ, ՓԲ № 39/4, 39/5։

Տպագրվել է ԵԺ V, 115։

95. ՍԻՄԵՈՆ ՀՈՎՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

(էջ 175)

Ապրիլի 9

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 371:

Տպագրվել է ԵԺ V, 121։

1 Նկատի ունի Սիմեոն Հովվյանի՝ 1896 թ. մարտի վերջերի նամակը (անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ Թումանյանի այս նամակի, տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 805)։ Հովվյանի «Սպարտակի» հայերեն թարգմանության լույս տեսնելու մասն հայտարարությունները տպագրվել են առաջիկա օրերի ՄՇ, ՆԴ, ԱՐՁ պարբերականներում։

2 Իտալացի գրող Ռաֆաելլո Ջիովանոլիի (1838-1915) «Սպարտակ» վեպի ռուսերեն թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է 1880-1881 թթ. «Дело» ամսագրում Ս. Մ. Ստեպնյակ-Կրավչինսկու թարգմանությամբ: