Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/566

Այս էջը հաստատված է

ո՛չ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ Եվրոպայի համար, սուր քննադատության էր ենթարկում գյուղական ասպարեզում աշխատելուց խուսափող երիտասարդ համալսարանականներին, պահանջում բանվորներին վերաբերող օրենքներ (ՆԴ, 1896, № 174, 180, 181, 190, 192 և այլն)։ Այս և նման այլ գաղափարներով հագեցված հոդվածները միանգամայն նորություն էին պահպանողական «Նոր դարի» համար և բնական է, որ Թումանյանին դուր էին եկել երիտասարդ խմբագրի «ազատամտությունները», որոնք, սակայն, թերթում չեն հարատևել. Սպ. Սպանդարյանից ինքնուրույն աշխատելու թույլտվություն և դրամական ապահովություն չստանալով՝ Բերբերյանը ստիպված թողել է Թիֆլիսը և մեկնել Բահմուտ (տե՛ս Բերբերյանի Թումանյանին գրած 1897 թ. փետրվ. 6-ի նամակը. ԳԱԹ, Թֆ, № 574)։

7 Պետք է ենթադրել, որ բանտից ազատվելով՝ Աղայանը ոստիկանությունից դժվարությամբ է համաձայնություն և իրավունք ստացել Թիֆլիսում բնակվելու։

8 Այդ միջոցին բանաստեղծը չի հաջողացրել մի նոր ճամփորդություն։

1 8 9 7

100. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 181)

Հունվարի 9

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 5 (ա)։

Տպագրվել է ԵԺ V, 126-127։

1 Փ. Վարդազարյանի այդ նամակը, որտեղ գրված պետք է լիներ Թումանյանին հատկացված նպաստը դադարեցնելու մասին, անհայտ է։

101. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 182)

Հունվար

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (15)։ Երկտողն անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ հաջորդ մարտի 5-ին գրած նամակի հետևյալ խոսքերի «…հունվարին, առաջուց կարծիքներն իմանալով, ինձ մոտ հրավիրեցի գրողների մի խումբ, մի գրական (բելետրիստների)