Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/567

Այս էջը հաստատված է

շրջան կազմելու…»։ Հավանաբար, Փ. Վարդազարյանին ուղղված այս երկտողն էլ գրված է ալդ բանակցությունների օրերին։

Տպագրվել է ՈւՀ 2, 430։

102. ՍԵԴՐԱԿ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

(էջ 183)

Մարտի 5

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 309։

Տպագրվել է Եժ V, 127-130։

1 Բանաստեղծին վիրավորել է «Մշակի» № 18-ի անստորագիր առաջնորդողը (որոնք սովորաբար գրում էին խմբագիրները, տվյալ դեպքում՝ Ալ. Քալանթարը) «Գրողներին օգնելու գործը» վերնագրով՝ գրված տեղական թերթերի այն լուրերի կապակցությամբ, թե «Բաքվի մարդասիրական ընկերությունը (տե՛ս նամակ № 77, ծանոթություն № 3) որոշեց մի հայտնի գումար հատկացնել հայոց գրողներին օգնելու համար» (ԱՐՁ, 1897, № 14, ՆԴ, 1897, № 23)։ Այս և հետագա օրերին նույն վերնագրով «Մշակում» տպագրված հողվածաշարում հեղինակը պնդում էր, որ պետք է օգնել այն տարիքավոր գրողներին, որոնք ֆիզիկա պես հնարավորություն չունեն իրենց օրվա ապրուստը ապահովելու, իսկ երիտասարդները, խուսափելով «մեծապատիվ մուրացկանությունից», իրենց հույսը պետք է դնեն միայն սեփական տաղանդի և աշխատասիրության վրա (մանրամասնությունները տե՛ս ՄՇ, 1897, № 18, 23, 24)։

2 Բաքվի մարդասիրական ընկերության այղ տարեկան ընդհանուր ձողովը տեղի է ունեցել 1897 թ. հունվարի 30-ին, 31-ին և փետրվարի 2-ին։ Խորհրդի պատվավոր նախագահ է ընտրվել պետերբուրգաբնակ Պողոս Ղուկասյանը (ՄՇ, 1897, № 15)։ ժողովի օրակարգի և, հատկապես, գրողներին օգնելու մասին մանրամասնությունները տե՛ս Ա. Բալայանի «Բաքվա մարդասիրական ընկերության ընդհանուր ժողովի նիստից» հոդվածում (ԱՐՁ, 1897, № 14)։

3 Սույն նամակը գրելուց քիչ անց բանաստեղծը ստանում է Ա. Նազարեթյանի՝ մարտի 9-ի պատասխանը Շիրվանզադեի և Աղայանի որդիներին նպաստ հատկացնելու և մոտակա նիստում նույնը Թումանյանի որդու՝ Մուշեղի համար որոշելու մասին (տե՛ս № 103 նամակը և № 1 ծանոթագրությունը, նաև՝ ԳԱԹ, Թֆ, № 541)։

4 Գրական այդ ընկերությունը չի հարատևել։

5 Սիսակը նամակիս ինչու չի պատասխանում խոսքերի հիման վրա որոշվում է, որ բանաստեղծը փետրվարի կեսերից հետո նամակ է գրել Բաքու՝ Սիսակ Օհանյանին (նամակն անհայտ)։